Մոուրինյուի և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև բանակցությունները սառեցվել են
Спорт«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարության և Ժոզե Մոուրինյուի ներկայացուցիչների միջև բանակցային գործընթացը սառեցվել է: Այս մասին հաղորդում է «The Telegraph» պարբերականը:
Աղբյուրը գրում է, որ Մոուրինյուի և ակումբի հովանավորների հետ կապված տարաձայնություններ են առաջացել, իմիջային հարցերով պայմանավորված կողմերը սառեցրել են բանակցությունները: Պորտուգալացի մարզիչը պայմանագիր ունի «Jaguar» ավտոարտադրող ընկերության, մի քանի խաղատների և ժամացույց արտադրող ընկերության հետ, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» երկարաժամկետ պայմանագիր ունի «Chevrolet» ավտոարտադրող ընկերության և այլ խաղատների ու ժամացույց արտադրող ընկերության հետ: Կողմերի բրենդային հակասությունը դեռևս լուծում չի ստացել:
2015-16թթ. մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցրել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ հորիզոնականը: Մրցաշրջանի ավարտից հետո ակումբի ղեկավարությունն աշխատանքից ազատել է Լուի վան Գալին, իսկ բրիտանական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ հոլանդացի մասնագետին փոխարինելու է Մոուրինյուն: