Ереван, 31.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Արժանավորներին գտնելու և գնահատելու առաքելությունը պետության կարևորագույն գործերից մեկն է. Սերժ Սարգսյան

Политика

ՀՀ Նախագահի նստավայրում մայիսի 26-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի մրցանակների հանձնման արարողությունը: Մի շարք բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար շնորհված մրցանակները՝ համանուն վկայագիրը և դրամական պարգևը, մրցանակակիրներին հանձնել են Նախագահ Սերժ Սարգսյանը և «Ռոբերտ Պողոսյան Ö ‡ որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ալբերտ Պողոսյանը: Սերժ Սարգսյանը շնորհավորել է մրցանակի արժանացածներին, նոր հաջողություններ մաղթել նրանց հետագա գործունեության ընթացքում: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:


Նախագահ Սերժ Սարգսյանի պարգևատրման արարողության ժամանակ ասել է.

«Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Հարգելի՛ մրցանակակիրներ,

Ուրախ եմ ձեզ ողջունելու Նախագահի նստավայրում՝ այս կարևոր մրցանակաբաշխությանը ձեր մասնակցության առիթով:

Պողոսյան ընտանիքի օժանդակությամբ մենք շարունակում ենք ամեն տարի հրապարակավ խրախուսել հիմնարար աշխատանքը, մատնացույց անել լուսավորը, մնայունն ու արժեքավորը: Մենք համոզված ենք, որ յուրաքանչյուր լուրջ աշխատանք պետք է ճանաչվի ու գնահատվի: Այս մրցանակի ծրագիրն էլ ստեղծվել և իրականացվել է հենց այդ տրամաբանությամբ:

Արժանավորներին գտնելու և գնահատելու առաքելությունը պետության կարևորագույն գործերից մեկն է: Իսկ դուք, սիրելի՛ մրցանակակիրներ, վստահ եմ, որ կանգ չեք առնելու և չեք բավարարվելու ձեր կատարած աշխատանքով ու ձեռքբերումներով: Իմ միակ ցանկությունն է, որ այս մրցանակը լինի ձեր կատարած աշխատանքի ճանաչման միայն սկիզբը: Հուսով եմ, որ կհաջորդեն ձեր նոր ստեղծագործական թռիչքները, որոնք կարժանանան միջազգային ճանաչման:

Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդնելու անվանակարգում այս անգամ ճանաչել ենք եգիպտացի վավերագիրների՝ «Ո՞վ սպանեց հայերին» ֆիլմի հեղինակների և ամերիկահայ գրող Փիթեր Բալաքյանի վաստակը: Հայ ժողովուրդը երախտապարտ է ձեզ այն վիթխարի աշխատանքի համար, որ դուք կատարել եք: Պարո՛ն Նասրի, տիկի՛ն Զաքի, դուք լավագույնս ապացուցեցիք, որ Հայոց ցեղասպանության հարցը միայն հայ ժողովրդի խնդիրը չէ, այլ մի ցավ է, որը կիսում են ամբողջ աշխարհի բարի կամքի մարդիկ՝ անկախ ազգությունից և կրոնից: Իսկ Փիթեր Բալաքյանն իր երկու՝ ամերիկյան և հայկական ինքնություններով ու անգլերենով ցույց տվեց այդ ցավի գեղարվեստական դրսևորման ուժը:

Խոսքս ամփոփելով՝ անշուշտ պետք է շեշտեմ Պողոսյան ընտանիքի նշանակալի ներդրումն այս ծրագրի իրականացման մեջ: Սա կարևորագույն մի ուղևորություն է, որը մենք միասին ենք սկսել և, իրար նեցուկ կանգնելով, հաջողությամբ շարունակում ենք:

Սիրելի՛ դափնեկիրներ,

Կրկին շնորհավորում եմ ձեզ և մաղթում նոր ստեղծագործական եռանդ ու ձեռքբերումներ:

Շնորհակալություն»:

ՀՀ Նախագահի հրամանագրերով` Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց 2015 թվականի մրցանակը շնորհվել է Փիթեր Բալաքյանին (ԱՄՆ)` գեղարվեստական խոսքի միջոցով Հայոց ցեղասպանությունը՝ որպես համամարդկային խնդիր աշխարհին ներկայացնելու և լուսաբանելու համար, Մոհամեդ Հանաֆի Նասրին ու Միրիամ Զաքիին (Եգիպտոս)` «Ո՞վ սպանեց հայերին» վավերագրական ֆիլմի համար:

Հանրապետության Նախագահի այլ հրամանագրերով, ՀՀ Նախագահի 2015 թվականի մրցանակ է շնորհվել՝

բնական գիտությունների զարգացման բնագավառում՝ Պողոս Վարդևանյանին, Վալերի Առաքելյանին, Արմեն Կարապետյանին՝ «Նուկլեինաթթուների հետ կենսաբանորեն ակտիվ միացությունների կապումը. տեսություն և փորձ» գիտական հոդվածների շարքի համար, Գրիգորի Կարագուլյանին՝ «Օրթոգոնալ շարքերի զուգամիտության որոշ հարցեր» գիտական հոդվածների շարքի համար, 

տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում՝ Սևան Դավթյանին և Անահիտ Տոնոյանին` «Ադիաբատ և ֆրոնտալ պոլիմերացման տեսությունը և պրակտիկան» (ռուսերեն) մենագրության համար,

բժշկագիտության բնագավառում` Արմեն Մինասյանին, Հրանտ Կալենտերյանին, Իգոր Նալչաջյանին, Շահանե Գևորգյանին և Մարինե Հովակիմյանին` «Նորածնային վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի զարգացումը Հայաստանի Հանրապետությունում» աշխատանքի համար,

ֆիզիկայի զարգացման բնագավառում՝ Արթուր Իշխանյանին, Տիգրան Շահվերդյանին և Տիգրան Իշխանյանին` «Քվանտային երկմակարդակ խնդրի անալիտիկ մոդելներ» գիտական հոդվածների շա րքի համար,

գրականության բնագավառում՝ Սուսաննա Հարությունյանին` «Ագռավները Նոյից առաջ» գրքի համար,

հումանիտար գիտությունների զարգացման բնագավառում՝ Ալբերտ Խառատյանին՝ «Արևմտահայ մամուլն իր պատմության ավարտին (1900-1922)» աշխատության համար:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի մրցանակներ չեն շնորհվել արվեստի բնագավառում:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի երիտասարդական մրցանակ է շնորհվել՝

արվեստի բնագավառում՝ Նարեկ Բարսեղյանին՝ «Ինքնություն» գեղանկարների շարքի համար, Գայ Ղազանչյանին՝ «Պատերից դուրս» գեղանկարների շարքի համար, Սիմոն Պետրոսյանին՝ «Դիցաբանական վարկած» քանդակների շարքի համար,

գրականության բնագավառում՝ Գրիգին (Գրիգոր Շաշիկյան)՝ «Հիսուսի կատուն» պատմվածքների համար:

Դասական երաժշտության բնագավառում Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի երիտասարդական մրցանակ է շնորհվել՝

«Երգեցողություն» անվանակարգում, բարձր կատարողական արվեստի համար՝ Քրիստինե Սաֆարյանին և Տիգրան Օհանյանին,

«Գործիքային կատարում» անվանակարգում, լավագույն կատարման համար՝ Անի Փարսադանյանին (ջութակ), Գործիքային տրիոյին՝ Անահիտ Դիլբարյանին (դաշնամուր), Վիգեն Հարությունյանին (ֆագոտ), Ավետիք Ղազարյանին (կլառնետ):

Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի հիմնումից ի վեր (2001-2016թթ.) 335 անհատներ և կազմակերպություններ արժանացել են մրցանակի:

ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»