Էդվարդ Նալբանդյանը հունիսի սկզբին կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
ПолитикаՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի սկզբին հանդիպում կունենա Մինսկի խմբի համանախագահերի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նախարարն այս մասին հայտարարեց Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստին 2015-ի բյուջեի կատարողականը ներկայացնելուց հետո պատգամավորների հարցերին պատասխանելիս: «Նախատեսվում են ԵԱՀ Կ Մինսկի խմբի համանախագահների առանձին հանդիպումները Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ»,-ասաց նախարարը` նշելով, որ դրանց ժամանակ կքննարկվեն պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել Վիեննայի հանդիպմանը և արտացոլվել հայտարարության մեջ:
Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան ՀայաստանիՀանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և ԱդրբեջանիՀանրապետության նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿՄինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարներինախաձեռնությամբ և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, ՌԴ արտգործնախարար ՍերգեյԼավրովի , Ֆրանսիայի եվրոպական հարցերովպետքարտուղար Արլեմ Դեզիրի մասնակցությամբ տեղի ունեցած քննարկմանը: Հանդիպմանը մասնակցել են երկու երկրների արտաքին գործերինախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը, դեսպաններ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիոն(Ֆրանսիա) և ԵԱՀԿգործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:
Քննարկվել են ԼՂ հակամարտության գոտում ապրիլի սկզբին զինադադարի կոպիտ խախտման հետևանքով ստեղծված լարված իրավիճակը ևդրանից դուրս գալու ուղիները: Համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդել են 1994 թ. զինադադարի և 1995 թ. զինադադարիամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկելու դրանցիրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչիթիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամ բ: