Ереван, 27.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


«Լավ կլինի, չվախենաք». ավտոբուսի պայթյունից տուժած պատանիները պատմում են բժիշկների հոգատարության մասին

Общество

Երևանում ապրիլի 25-ի երեկոյան ուղևորատար ավտոբուսում տեղի ունեցած պայթյունը ցնցեց ամբողջ քաղաքը: Դեպքի պատճառ, անվտանգություն, տուժածներ, ուղևորների առողջական վիճակ և այլն. սկզբնական փուլում շատերի մոտ առաջացած հարցերի ուղղություններն էին: Մինչ իրավապահ մարմիններն իրենց գործն էին անում, դեպքից հետո`հաշված րոպեների ընթացքում, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում մարդկանց հոսքի մեծ ալիք բարձրացավ: Տուժածները տեղափոխվել էին այդ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի կլինիկայի ղեկավար Արա Ղազարյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում հիշում է ապրիլի 25-ի երեկոն:

«Ահազանգ եղավ, որ այդպիսի դեպք է եղել: Դեպքից ամենաուշը 20 րոպե հետո ընդունեցինք առաջին հիվանդներին: Առաջինը եղել են երեխաները` 14-15 տարեկան: Այնուհետև ընդունվեցին երկու կին և մեկ տղամարդ: Բոլորը շոկային վիճակում էին»,-պատմում է Արա Ղազարյանը: Այդ ընթացքում բժիշկների համար պարզ էր դառնում մի բան, լուրջ հոգեբանական աշխատանք է սպասվում` թե հիվանդների, թե ծնողների հետ:

Արա Ղազարյանի խոսքով, ամենածանրը երեխաներից մեկն էր, ով ուներ ստորին վերջույթի ծանր վերքեր, շոկային վիճակում էր, ուներ արյունահոսություն: Նա տեղափոխվեց վիրասրահ, որտեղ կատարվեց առաջնային վիրաբուժական միջամտություն: Այդ ընթացքում, քանի որ մյուս հիվանդների մոտ վիրաբուժական միջամտության անհրաժեշտություն չկար, սկսեցին իրականացվել բոլոր հետազոտությունները: Արվել են բոլոր անհրաժեշտ հետազոտությունները: Ամբողջ գիշեր բժշկական կենտրոնում է եղել Առողջապահության նախարարն` անմիջական հսկողության տակ պահելով բոլոր հարցերը:

 

Բավական լարված գիշերվան հաջորդեց լավ նորություններով առավոտը: Հիվանդների մոտ դրական միտում էր նկատվում: Այդ ժամանակ հոգեբանական ևս մեկ դժվար պահ էր: Բժիշկները թույլ տվեցին, որ ծնողները, հարազատները տեսնեն հիվանդներին: Դրանից հետո, հիվանդները տեղափոխվեցին այլ բաժանմունքներ ու բժշկական հաստատություններ բուժումը շարունակելու նպատակով:

«Մենք էլ առաջին մեկ ժամվա մեջ չէինք հասկանոմ, թե դեպի ուր կարող են գնալ զարգացումները: Հոգեբանական առումով ծանր էր աշխատելը` թե հիվանդների, թե նրանց հարազատների հետ: Դա կարող էր յուրաքանչյուրիս հետ պատահել, կարող էր մեր երեխան լինել, իմ երեխան նույնպես «Թումո» է հաճախում: Փառք աստծո, ամեն ինչ լավ է: Ծնողները գոհ մնացին, մենք էլ ուրախ ենք, որ օգտակար եղանք»,-ասաց Արա Ղազարյանը:

Այդ ծանր ժամերին «Արմենիա» բժշկական հաստատությունում էին նաև մասնագետներ այլ բժշկական կենտրոններից: Շատերը շտապել էին «Արմենիա» բժշկական կենտրոն` իմանալով դեպքի մասին: «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի միկրովիրաբույժ Արամ Սահակյանն, ով այդ գիշերն աշխատել է «Արմենիա» բժշկական կենտրոնում, «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ առաջին իսկ րոպեներից մասնագետների լուրջ թիմ էր աշխատում:

««Արմենիա» բժշկական կենտրոնից` Լևոն Բաղդասարյան, Սուրեն Ստեփանյան, Մանուկ Աղաբաբյան, 1-ին համալսարանական հիվանդանոցի պլաստիկ վիրաբույժ Գևորգ Յաղջյան, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից միկրովիրաբույժ Արթուր Հարությունյան և այլք. դեպքի մասին իմանալուց 15 րոպե հետո այնտեղ էինք: Կարճ ժամանակ անց արդեն վիրահատարանում էինք: Կատարվեց առաջին վիրահատական միջամտությունը, վերքերը մաքրվեցին, բեկորները հեռացվեցին: Երբ երեխաների վիճակը կայուն էր, արդեն տեղափոխվեցին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն»,-պատմում է Ար ամ Սահակյանը:

Նրա խոսքով, մասնագետների շնորհիվ հնարավոր եղավ խուսափել կյանքին սպառնացող վտանգներից: Դրանից բացի, ըստ մասնագետի, նման մեծ վերքերի դեպքում, ինֆեկցիաներ են լինում, բայց, բարեբախտաբար, այս անգամ բարդություններ չեղան: Շատ հարթ անցան վերքի լավացման փուլերը: «Կային օտար մարմիններ և այլ տուժածներից պոկված ոսկրաբեկորներ, որոնք հեռացվել են: Հաջորդ փուլում  տեղադրվել է վերքերի փակման վակուումային համակարգ, որն առաջին անգամ ներդվել է մեր կողմից: Այն նպաստում է վերքերի շուտ լավացմանը»,-ասաց Արամ Սահակյանը: Վերքերի փակման վակուումային հ ամակարգը տրամադրվել է  Ամերիկայի հայ բժիշկների միության կողմից 1-ին համալսարանական հիվանդանոցի պլաստիկ վիրաբույժ Գևորգ Յաղջյանի միջնորդությամբ: Արամ Սահակյանը նշեց, որ վերջնական փուլում կատարվել է փեղեքված աուտոդերմատոպլաստիկա, որի շնորհիվ վերջնականապես վերքերը փակվել են:

Այն, որ երեխաները կարողանում են լիարժեք կյանքին վերադառնալ, իհարկե, մասնագետների ճիշտ ու արդյունավետ աշխատանքի արդյունքն է, ինչի մասին բժիշկները համեստորեն լռում են` ասելով, որ դա իրենք չէ, որ պետք է գնահատեն: 

«Հոգեբանական առումով իսկապես դժվար էր աշխատելը: Վիրահատության ժամանակ երեխաներից մեկը` Ռոլանդն, այնպիսի բաներ էր ասում, որ մի պահ հուզվեցի, բայց, ընդհանուր առմամբ, երեխաներն իրենց պահել են հիանալի: Պետք է ասեմ, որ ծնողները նույնպես: Շատ ժամանակ լինում է, երբ ծնողները չեն վստահում բժշկին, խառնվում են, և դա խանգարում է բժիշկներին: Այս անգամ ծնողները լավ էին տրամադրված, լարվածություն չի եղել»,-ասաց Արամ Սահակյանը:

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի Վնասվածքաբանության և օրթպեդիայի բաժանմունքի վարիչ Գևորգ Ալոյանը երեխաներին տեսել է, երբ նրանք վերակենդանացման բաժանմունքում էին: «Մեր գործընկերների կողմից առաջին օգնությունն արդեն ցուցաբերվել էր: Մեր կողմից վերքերը մեկ անգամ ևս մշակվել են զննվել, այնուհետև կարեր դրվել»,- ասաց Գևորգ Ալոյանը:

Անհրաժեշտ դեղամիջոցներ, անհրաժեշտ սարքավորումներ, մասնագատների արագ արձագանք, ճիշտ և գրագետ մոտեցում. արդյունքում` երեք վիրահատություն տարած երեխաներն իրենց ոտքով էին եկել բժշկական հաստատություն հերթական ստուգման:  

14-ամյա Ռոլանդն ու Էդգարը մեզ հետ զրույցում հիշում էին ապրիլի 25-ին տեղի ունեցած դեպքի մանրամասներն ու նշում, որ դժվարությունները հաղթահարված են:  

««Թումո»-ից տուն էինք վերադառնում, մտանք խանութ ուտելու բան վերցրեցինք: Սկզբում բաց թողեցինք 8 համարի երթուղայինը, հետո նստեցինք 63 համարի ավտոբուսն ու րոպեներ անց դեպքը տեղի ունեցավ: Ես գիտակցությունս կորցրել էի, հիվանդանոցում եմ աչքերս բացել: Բժիշկներն առաջին իսկ րոպեից մեր կողքին էին: Մշտապես ասում էին` լավ կլինի, չվախենաք»,-ասաց Ռոլանդը:

Էդգարն էլ նշեց, որ մեծ ցանկություն ունեն «Թումո» վերադառնալու, այնտեղ են իրենց ընկերները, իրենց սիրած զբաղմունքը: Տղաները մասնագիտանում են խաղերի, կայքերի ստեղծման գործում: Բժիշկները վստահեցրին, որ 10 օրից կարող են արդեն վերսկսել իրենց դասընթացները:

Աննա Գզիրյան

Бывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-Даби