Պետք է արմատապես վերանայենք խորհուրդների աշխատանքը դպրոցներում. նախարար
ОбществоՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով դպրոցներում դրամահավաքի խնդրին, ասաց, թե այդ հարցն իրեն այնքան է մտահոգում, որքան մտահոգում է լրագրողներին:
«Մենք հիմա պետք է արմատապես վերանայենք խորհուրդների աշխատանքը դպրոցներում: Դպրոցների խորհուրդները, ըստ էության, հավաքվում են կամ տնօրեն ընտրելու, կամ մի ձևական բյուջե հաստատելու համար: Դպրոցի խորհուրդը պետք է անընդհատ պատասխանատու լինի դպրոցի որակի համար»,-ասաց նախարարը: