Սերխիո Ռամոս. Զիդանը տվեց մեզ այն, ինչը նախկինում չունեինք
СпортՄարզիչի փոփոխությունը շատ կարեւոր եղավ մեզ համար, ասել է Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը Չեմպիոնների լիգայի եզրափակիչում տարած հաղթանակից հետո:
Հունվարին ֆրանսիացի Զինեդին Զիդանը «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնում փախարինեց իսպանացի Ռաֆայել Բենիտեսին:
«Զիդանն առաջին օրվանից թիմ բերեց համեստություն, աշխատանք եւ վճռականություն: Նա տվեց մեզ այն, ինչը նախկինում չունեինք: Մենք արժանի ենք այս հաղթանակին, եւ հրաշալի է, որ այս հաղթանակին հասանք Զիդանի հետ:
Զիզուի գալուց հետո շատ բան է փոխվել: Մթնոլորտը հանդերձարանում դարձել է ավելի լավը, մենք միասնական ենք: Այստեղ ընտանիքի նման է: Մենք հաջողության ենք հասել մեր ջանքերի, աշխատանքի եւ լավատեսության շնորհիվ»,- Ռամոսի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը: