Ереван, 27.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ադրբեջանում ընտանիք կազմել ցանկացող 85 հոգու մոտ ՁԻԱՀ է հայտնաբերվել

Общество

Ադրբեջանում 2015 թվականի հունիսի 1-ից մինչեւ 2016 թվականի մայիսի վերջն ընկած ժամանակաշրջանում ընտանիք կազմել ցանկացող 85 հոգու մոտ ԶԻԱՀ է հայտնաբերվել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով oxu.az լրատվական կայքը, նշվել է Ադրբեջանի արյունաբանության եւ արյան փոխներարկման ինստիտուտում անցկացված միջոցառման ժամանակ:

Նշվել է, որ հիշյալ ժամանակաշրջանում բժշկական քննություն են անցել ընտանիք կազմել ցանկացող 139 700 երիտասարդներ, որոնցից 7 171 հոգու մոտ հայտնաբերվել է տալասեմիա (արյան հիվանդություն), 458-ի մոտ` սիֆիլիս: 

Ադրբեջանում բժշկական քննություն անցկացնելու գլխավոր նպատակը ամուսնացողների մոտ, հատկապես, տալասեմիայով հիվանդ երեխաներ ծնվելու կանխումն է:

Արյան հիշյալ հիվանդությունները հանդիսանում են Ադրբեջանում տարածված` հարազատական ամուսնությունների բացասական հետեւանքներից մեկը: Ըստադրբեջանցի պրոֆեսոր Էլխան Ռասուլովի` Ադրբեջանում արյունով հարազատական ամուսնությունների հաճախականությունը կազմում է 18-19 տոկոս, ինչի արդյունքում, նման ընտանիքներում ծնված երեխաները տառապում են տարբեր անբուժելի հիվանդություններով: Մասնավորապես, Ադրբեջանի բնակչության 8 տոկոսը տալասեմիայի կրողներ են հանդիսանում:

Ադրբեջանի հեմոֆիլիայի (արյան անմակարդելիությունգիտագործնական կենտրոնի ղեկավար Էլմիրա Գադիմովան sputnik.azկայքին հայտնել է, որ  Ադրբեջանում վերջին մեկ տարում 1000 հոգով ավելացել է հեմոֆիլիայով հիվանդների թիվը:

Նրա խոսքով` 2008 թվականին Ադրբեջանում ամբուլատոր պայմաններում բուժվող հեմոֆիլիայով հիվանդների թիվը կազմել էր 980 հոգի, ստացիոնար պայմաններում բուժվողների թիվը` 577, 2015 թվականի վերջին ամբուլատոր պայմաններում բուժվող հեմոֆիլիայով հիվանդների թիվը արդեն հասել էր 2482 հոգու, իսկ ստացիոնար պայմաններում բուժվողների թիվը` 310 հոգու:

Էլմիրա Գադիմովան ասել է, որ ներկայում իրենց կենտրոնում 20 հոգի ծայրաստիճան ծանր հիվանդ կա:

«Ադրբեջանում հեմոֆիլիայով հիվանդներից 111-ը 1-5 տարեկան, 226-ը` 5-15 տարեկան երեխաներ են: Դա նշանակում է, որ հիվանդների ընդհանուր թվի 22,5 տոկոսը 1-15 տարեկան երեխաներ են», -ասել է հեմոֆիլիայի կենտրոնի ղեկավարը:

Ադրբեջանի խորհրդարանի սոցիալական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Խադը Ռաջաբլին, իր հերթին, նշում է, որ Ադրբեջանում ամեն տարի տալասեմիայով հիվանդ 200, հեմոֆիլիայով հիվանդ 300 երեխաներ են ծնվում:

Տալասեմիայով, հեմոֆիլիայով եւ այլ գենետիկ հիվանդություններով հիվանդների սպառնացող աճը կանգնեցնելու նպատակով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը 2014 թվականին օրենք է ստորագրել, որի համաձայն, ամուսնանալ ցանկացող անձինք պարտավոր են բժշկական քննություն անցնել:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը 2016 թվականի ապրիլի 29-ին Աղսուի շրջանի կենտրոնական հիվանդանոցի նոր շենքի բացման արարողության ժամանակ հանդես է եկել հանրության մոտ ծիծաղ առաջացրած հերթական հայտարարությամբ այն մասին, թե երկրի բնակչության 91 տոկոսն, իբր, առողջ է եւ որեւէ հիվանդություն չունի:

«Մի քանի տարի է` իմ հանձնարարությամբ երկրով մեկ դիսպանսերիզացիա է անցկացվում: Այս տարի մոտ 5 մլն մարդ բժշկական քննության է ենթարկվել, եւ ինձ հաղորդված տեղեկության համաձայն` նրանց 91 տոկոսը լրիվ առողջ է», -ասել է նա:

Ալիեւի այդ հերթական անհեթեթ հայտարարությունից զարմացած «Ազադլըգ» թերթը գրում է, որ երկրի ղեկավարի բարձրաձայնած թիվն է «հիվանդ», քանի որ չի կարելի խոսել 91 տոկոս առողջության մասին, այն դեպքում, երբ Ադրբեջանի հիվանդանոցներում, դեղատներում հերթեր են, հարյուր հազարավոր մարդիկ բուժման համար մեկնում են Իրան, Թուրքիա, Վրաստան:

Թերթը Ալիեւի անհիմն լավատեսությանը, անիրական փաստարկին պատասխանել է թվերի լեզվով՝ միաժամանակ նշելով, որ բերվող ցուցակն ամբողջական չէ, եւ Ադրբեջանում հստակ թիվը չիմացված տասնյակ հիվանդությունների կրողներ կան:

Ադրբեջանում մոտ 400 հազար հաշմանդամության թոշակ ստացող անձինք կան, որոնք չեն կարող առողջ համարվել:

Առողջապահության նախարարության 2014 թվականի վերջի տվյալներով` Ադրբեջանում 40 հազարից ավելի օնկոլոգիական հիվանդ կա:

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի վարչության տվյալներով` մինչեւ 2014 թվականի դեկտեմբերի 1-ը ՄԻԱՎ ինֆեկցիա կրող 5 հազար պաշտոնապես գրանցված անձինք կան:

Վերջին տվյալներով` Ադրբեջանում մոտ 200 հազար շաքարային դիաբետով հիվանդ կա: Վիճպետկոմի տվյալներով` երկրում մոտ 12 հազար թոքախտով հիվանդ կա:

Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում հեմոֆիլիայով հիվանդների թիվը գերազանցում է 1500-ը: Ընդհանուր առմամբ, երկրի բնակչության յուրաքանչյուր 9 հոգուց մեկը տալասեմիա հիվանդության կրող է:

2013 թվականի տվյալներով` Ադրբեջանում մոտ 125 հազար մարդ հոգեկան հիվանդության ախտորոշում ունի: Պաշտոնական տվյալներով` երկրում 2 հազարից ավելի հեմոդիալիզով հիվանդներ կան, գրել է թերթը:

Թերթը նշում է, որ հաղորդված թվերը վերաբերում են Ադրբեջանում ավելի շատ տարածված հիվանդություններին, սակայն, երկրում մեծ թվով ասթմայով, հեպատիտով հիվանդ, ոսկրային հիվանդություններով տառապող հիվանդներ, ստամոքսաաղիքային, սրտի անբավարարության եւ այլ հիվանդությունների կրողներ կան:

«Ընդամենը մի քանի հիվանդություններ նշելով՝ մենք ցույց տվեցինք, որ Իլհամ Ալիեւի հնչեցրած թիվը ցանկություն է, իրականություն չէ», -ամփոփել է թերթը:

 

Бывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-Даби