Ереван, 20.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Մաթեմատիկական և ինժեներական մտածելակերպով նոր սերունդը ճանաչելի կդառնա «Արմաթ» բրենդով

 Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնությամբ Հայաստանի հանրակրթական դպրոցներում ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագիրն այսուհետ կկոչվի «Արմաթ»: Անվանումը բաղկացած է «ար» հնդեվրոպական լեզվաընտանիքի հնագույն արմատից և մաթեմատիկայի «մաթ» մասնիկից ու խորհրդանշում է ՏՏ ոլորտում հայկական մտքի ու մաթեմատիկական-անալիտիկ մտածողության կարևորությունը: «Արմա թի» հիմնարար արժեքները բխում են 3 կոնցեպտուալ բաղկացուցիչներից՝ Հայաստան, տեխնոլոգիա և նոր սերնդի զարգացում՝ խթանելով ձեռնարկատիրական միտքը և առաջնորդելու ձիրքը։

Հունիսի 1-ին` երեխաների պաշտպանության միջազգային օրը, ծրագրի հեղինակները աջակից ընկերություններին, շահագրգիռ կառույցներին և ՀՀ պետական պաշտոնյաներին ներկայացրին ծրագրի տեսլականը, նոր բրենդավորումը, ծրագրի մասին պատմող կարճամետրաժ  ֆիլմը:

«ՀՀ հանրակրթական համակարգում ինժեներականլաբորատորիաների ներդրման ծրագիրը» ԻՏՁՄ-նիրականացնում է 2014թ-ից (իսկ այս նախաձեռնության նախատիպը՝ «Հայաստանում ռոբոտաշինության զարգացման և աջակցման ծրագիրը»՝ 2008թ-ից): Ծրագրի հովանավոր ընկերությունների և ՀՀկառավարության աջակցության շնորհիվ Հայաստանում և Արցախում գործող ռոբոտաշինության խմբակների և ինժեներական խմբակ-լաբորատորիաների թիվն արդեն հասել է 100-ի, որտեղ սովորում են ավելի քան 2000 դպրոցականներ: Ինժեներական լաբորատորիաներում առկա են Հայաստանում արտադրված բարձրակարգ եռաչափ տպիչներ, մինի համակարգիչներ, ռոբոտաշինության հավաքածուներ և այլ սարքեր: Ինժեներական այս լաբորատորիաներն առաջնահերթ տեղադրվում են ՀՀ մարզերում՝ նպատակ ունենալով նպաստել մարզային զարգ ացմանն ու ստեղծել որակյալ կրթություն ստանալու պայմաններ նաև հեռավոր գյուղերում:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանի կարծիքով`  «Արմաթ» անվանումը թույլ կտա երեխաներին առավել լավ ընկալել այն ամենը, ինչ կապված է ինժեներական լաբորատորիաների ծրագրի հետ: «Ես կարծում եմ, որ տնտեսության համար շատ պարզ  է, թե ինչ արդյունք կարող է ունենալ այս ծրագիրը: Գոնե կարճաժամկետ արդյունքը կարող է լինել այն, որ կարծրատիպերից դուրս մտածողություն ունեցող սերունդ կունենանք, կկարևորվի ու պատվաբեր կհամարվի ինժեներական մասնագիտությունը, ինչը պատմականորեն կապված է եղել Հայաստանի հետ»,-ասաց փոխնախարարը:

Նրա խոսքով` ինչ մասնագիտություն էլ ընտրեն երեխաները, նրանց ճկուն ու վերլուծական միտքը պիտանի կլինի բոլոր բնագավառներում:  Մասնագիտությամբ մաթեմատիկոս Էմիլ Տարասյանը շատ է կարևորում միտքը, որ դրված է բրենդի հիմքում, քանի որ նույն համակարգչի մեջ դրված արհեստական ինտելեկտը հենց մարդ արարածն է ստեղծել: «Ուրախ եմ, որ այս բրենդով կշեշտադրվի մաթեմատիկայի ու տեխնիկական մասնագիտությունների նկատմամբ սերը»,-հավելեց նա: Տարասյանը կարևորեց նաև ոլորտում աղջիկների ներգրավվածության հարցը` հույս հայտնելով, որ մոտ ապագայում նրանց թիվը կմեծ անա:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկության միության փոխտնօրեն Հայկ Չոբանյանի տեղեկացմամբ` խմբակների հիմքի վրա արդեն սկսվում է ձևավորվել արտադրություն: Նա նշեց, որ արդեն առկա է երկրորդ խմբակը, որի հիմքի վրա 3D տպիչների արտադրություն է ձևավորվել: Հայկ Չոբանյանը խոսքեց Գորիսում ձևավորված ստարտափի մասին, որը ստեղծում է 3D տպիչներ ու տրամադրում ինժներական լաբորատորիներին:

Դպրոցներում ինժեներական լաբորատորիաների ներդրման գործում մեծ աջակցություն ցուցաբերած «Յուքոմ» ընկերության տնօրեն ՀայկԵսայանը նշեց, որ իրենք գիտակցում են ծրագրի կարևորությունը, քամի որ այն ուղղված է երեխաներին: Նա հույս հայտնեց, որ 5-10 տարի հետո Հայաստանը կքաղի այն պտուղները, որի հիմքերը դրվում են վերջին տարիներին:

Ծրագիրը, սակայն, դուրս է եկել դպրոցների շրջանակից ու տարածվել անգամ հասարակական կազմակերպությունների մակարդակում: 100-րդ ինժեներական լաբորատորիայի սաներն միջոցառման ժամանակ կազմակերպիչների կողմից հոբելյանական պատվոգիր ստացան: Լաբորատորիան հիմնվել է «Փարոս» հիմնադրամի աջակցությամբ և գործում է «Ղողանջ» կենտրոնում:

Կազմակերպիչների խոսոքով` «Արմաթ»՝ ապագայի ալգորիթմը» կարգախոսը կրող ծրագիրը հավակնում է դառնալ Հայաստանի արդյունաբերության, մասնավորապես, ռազմարդյունաբերության վերածննդի հիմքը: ԻՏՁՄ-ն ծրագրում է լաբորատորիաներ ստեղծել ՀՀ բոլոր դպրոցներում, իսկ տարեցտարի հազարավոր դպրոցականների ինժեներական մտքի զարգացումը մոտ ապագայում իր հետ կբերի տեխնոլոգիական հզոր լուծումներ ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային շուկայի համար:

«Արմաթ»  ինժեներական լաբորատորիաները ստեղծվել են Ucom, «Մենթոր գրաֆիկս» ընկերությունների, «Նաիրի» կոնսորցիումի, Վորլդ Վիժնի, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA), «Քրոնիմետ», «Հայաստանի մանուկներ» (COAF), «Անուշավան Աբրահամյան», «Ջինիշյան», «Փարոս» բարեգործական հիմնադրամների, HSBC բանկի, One Armenia, GIZ կազմակերպությունների և Էդուարդ Սարիբեկյանի շնորհիվ: Նախաձեռնությունը շարունակական բնույթ է կրում և օրեցօր ծրագրին միանում են նոր ընկերություններ, որոնք պատրաստ են ներդրում կատարել հանուն Հայաստանի տեխնոլոգիական՝ այդ թվում երկրի ռազմարդյունաբերական ապագայի:

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների մասին պատմող ֆիլմի հղումն՝ այստեղ:

One Armenia-ի կողմից նախաձեռնած հանգանակության արշավի հղումն՝ այստեղ:

Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp Nairi