Ереван, 27.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Կառավարությունը հստակ քայլեր է կատարում պետական պաշտոնյաների գործուղումների կազմակերպման գործում

Общество

Կառավարությունը փոփոխություններ կատարեց «Ավիատոմսերի գնման նոր համակարգի փորձարկման և գնումների գործընթացի կազմակերպման մասին» ՀՀ  կառավարության 2011 թ. փետրվարի 10-ի համապատասխան որոշման մեջ, որի նպատակն է իրավական հիմքեր ստեղծել պետական կարիքների համար ավիացիոն ծառայությունների գնումների կազմակերպման նպատակով «Ամադեուս» ընկերության հետ էլեկտրոնային համակարգի փորձարկման նպատակով պիլոտային աշխատանքների իրականացման համար: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ ավարտին է մոտենում «Ամադեուս» ընկերության հետ պետական կարիքների համար ավիատոմսերի ամրագրման միասնական էլեկտրոնային հարթակի ներդրման աշխատանքների իրականացումը: Առաջիկա շաբաթների ընթացքում նախատեսվում են որոշակի կազմակերպչական աշխատանքներ, ինչից հետո համակարգը փաստացի կարող է հանձնվել սկզբնական շրջանում պիլոտային, իսկ կարճ ժամանակ անց նաև լիարժեք շահագործման:

«Որոշմամբ առաջարկվում է կատարել փոփոխություններ, որոնցով, մասնավորապես, սահմանվում է, որ ավիատոմսերի գնման նոր համակարգի փորձարկման նպատակով պիլոտային աշխատանքներում ընդգրկված հանրապետական գործադիր մարմինների համար  www.govtravel.amինտերնետային կայքը հանդիսանում է ավիատոմսերի գնման միակ թույլատրելի աղբյուր՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ամրագրումը կատարելու օրը համակարգը տեխնիկական պատճառով  չի գործում 6 ժամից ավելի ժամանակահատվածի ընթացքում: Նման իրավիճակում թույլատրվում է ավիատոմսերի գնու մ կատարել անմիջապես ավիափոխադրողի ինտերնետային կայքից: Սահմանվում է նաև, որ ավիատոմսերի ամրագրումները կատարվում են ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած ավիատոմսերի գնման փորձնական համակարգի ուղենիշների համաձայն»,- «Ամադեուս»-ի հաղորդմամբ՝ ասաց Հարությունյանը՝ ավելացնելով, որ պիլոտային ծրագիրը տևելու է մեկ ամիս:

Գործադիրը մեկ այլ որոշմամբ հաստատեց ավիատոմսերի գնման փորձնական համակարգի ուղենիշները: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի խոսքով՝ ըստ այդմ՝ ավիատոմսը պետք է ամրագրվի ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ տվյալ գործուղման վերաբերյալ համապատասխան իրավական ակտի ընդունումից հետո: Այն դեպքում, երբ դեռ ընդունված չէ իրավական ակտը, համապատասխան հանձնարարության դեպքում, աշխատակազմի ղեկավարի կամ լիազորված անձի միջնորդությամբ կարող է կատարվել ավիատոմսի ամրագրում կամ գնում:

Ամրագրումներ կատարելիս թույլատրելի է համարվում հետևյալ կանոններին համապատասխանող ավիափոխադրումը.

1) տվյալ օրվա դրությամբ որոնման համակարգում առկա որոշակի երթուղով իրականացվող ավիափոխադրումների համար ձեռք բերել նվազագույն արժեք ունեցողը ավիատոմսը կամ դրա նկատմամբ մինչև 8 տոկոս տարբերություն ունեցող ավիատոմսը,

2) համակարգում որոշակի երթուղով ամրագրում կատարելիս պետք է որոնում կատարվի միաժամանակ՝ նույն ուղղությամբ մեկնելու և վերադարձի օրերով, բացառությամբ այն դեպքերի, երբ հայտնի չէ կամ նախապես որոշված չէ վերադառնալու օրը, կամ գործուղումը նախատեսում է բարդ (մեկից ավելի մեկնման կամ վերադարձի քաղաքներ կամ օդանավակայաններ) երթուղով ուղևորություն,

3) համակարգում ամրագրման որոնում կատարելիս՝ համակարգն արտացոլում է տվյալ պահին առկա, բացառապես «էկոնոմ» կարգի բոլոր սակագնային դասերի ավիատոմսերը՝ դրանք տարանջատելով երկու հիմնական խմբի.

ա. «կանաչ» պիտակով նշվածները համապատասխանում են ավիատոմսերի գնման քաղաքականությանը,

բ. «կարմիր» պիտակով նշվածները շեղվում են ավիատոմսերի գնման քաղաքականությունից:

Հարությունյանի խոսքով՝ այն դեպքում, երբ համակարգում տվյալ պահին որոնում կատարելիս առկա է ուղիղ չվերթով մեկ այլ ավիատոմս, որը որոնման համակարգում թեկուզև նշված է «կարմիր» պիտակով, սակայն չի գերազանցում տվյալ պահին համակարգում նվազագույն արժեք ունեցող ավիատոմսի արժեքը՝ մինչև 15 տոկոսի չափով, ապա թույլատրելի է համարվում այդպիսի ուղիղ չվերթով ավիատոմսի ամրագրումը, եթե այն հաստատողը համակարգում նշում& nbsp;է կատարում՝ «Կիրառվել է ուղիղ չվերթի կանոնը:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց՝ արդյոք նախագիծը քննարկվե՞լ է նախարարություններում, դժգոհություններ եղե՞լ են, թե՝ ոչ:Հարությունյանն ասաց, որ նախարարությունների կողմից եղել է առարկություն՝ մեղմել պայմանները, որպեսզի տրանզիտ թռիչքների դեպքում ոչ թե վեց ժամ սպասեն, այլ չորս: Արձագանքելով՝ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ  առաջակությունը հիմնավոր է  և նշեց, որ անհրաժեշտ է կատարել այդ փոփոխությունը:

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն էլ հետարքրքվեց, թե ո՞ր ընկերությունն է սպասարկելու ներդրվող համակարգը: Դավիթ Հարությունյանը նշեց, որ հայտարարված մրցույթում շահել է միջազգային «Ամադեուս» ընկերությունը: Վիգեն Սարգսյանը նկատեց, որ մեկ ընկերությունից տոմսեր գնելը կարող է նոր խնդիրներ առաջացնել: Նրա խոսքով՝ «Ամադեուս»-ը դրված է խելացի կառավարման մոդելի վրա: «Եթե միայն իրենցից ենք տոմս գնելու, իրենք մենաշնորհային դիրք են զբաղեցնելու և թանկ տոմսեր առաջակելու, որը դուք չեք նկատում: Այնպես չլինի, որ մենք ընկնենք մի իրավիճակում, որ ունքն ուղղելու տեղը աչքը վնասենք»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

Դավիթ Հարությունյանն էլ պարզաբանեց, որ տոմսը չի գնվելու «Ամադեուս» ընկերությունից, վերջինս ընդամենն ամրագրելու է տոմսը:

Այս ուղենիշները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի գործուղումների վրա: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի մյուս անդամների գործուղումների դեպքում ձեռք է բերվում համակարգում առկա նվազագույն արժեք ունեցող ավիատոմսը՝ առանց կարգի և երթուղու ընտրության սահմանափակման:

Бывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-Даби