Դեշամ. Բենզեմայի հայտարարության վերաբերյալ ասելիք չունեմ
СпортՕրերս Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման հայտարարել էր, որ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամն իր չի ընդգրկել Եվրոպայի առաջնության հայտացուցակում, քանի որ ենթարկվել է երկրի ռասիստների ճնշմանը: Դեշամը չի ցանկացել մեկնաբանել Բենզեմայի հայտարարությունը:
-Ասելու ոչինչ չունեմ: Ես չեմ ցանկանում բանավիճել, Ֆրանսիայի հավաքականում դրա համար չեմ աշխատում: Կրկնում եմ՝ Բենզեմայի հայտարարության վերաբերյալ ասելիք չունեմ: Կենտրոնացել եմ Եվրոպայի առաջնության վրա: Այժմ միայն առաջնությունն է ինձ հուզում,-Դեշամի խոսքը մեջբերել է «AFP» գործակալությունը: