Ереван, 07.Март.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государством Катар предупредил о мировом кризисе и росте нефти до $150 Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увидели Альберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсу Иран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенями Нарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей Армении Азербайджан вывел воинские части на боевые позиции На пограничном пропускном пункте Армения – Иран километровые очереди из грузовиков Махмуд Ахмадинежад жив – телеграм-канал Colonelcassad Азербайджанцы построили укрытия вблизи границы, чтобы контролировать наши села — Арман Татоян


Երեք ինքնություն մի մարդու մեջ. Ռազմիկ Գասպարյան` ավիացիայի նվիրյալը

Общество

Ռազմիկ Գասպարյանին ճանաչում եմ երեք տասնամյակից ավելի։ Նա իմ արմենպրեսյան գործընկեր Էմիլ Բենգլյանի մտերիմներից էր, և հաճախ էր լինում մեր գործակալությունում։ Հետաքրքիր զրուցակից էր, հատկապես երբ խոսք էր գնում մեր օդաչուների մասին, որոնց համբավը վաղուց էր դուրս եկել Հայաստանի սահմաններից։ Բնական է, ինչի՞ մասին կարող էր խ ոսել օդաչուն, ով անմնացորդ նվիրումով ծառայում էր ընտրած մասնագիտությանը։ Մի անգամ ես նրա կրծքին տեսա ԽՍՀՄ սպորտի վարպետի կրծքանշանը։ Պիտի ասեմ, որ մանկուց անթաքույց հարգանք էի տածում այդ նշանը կրողների նկատմամբ։ Դա, երևի նրանից էր, որ Թբիլիսիում, որտեղ անցել են իմ մանկության և պատանեկության տարիները, ինքս էլ էի սպորտով զբաղվում և ձգտում էի դառնալ սպորտի վարպետ, մանավանդ, որ իմ հարազատ քաղաքում ԽՍՀՄ սպորտի վարպետներին կարելի էր մատների վրա հաշվել։ Ինչևէ։ Հետաքրքրվեցի։ Պարզվեց, որ նա պարաշյուտային սպորտի վարպետ է։ Ավելին։ Նա Հայաստանու մ  առաջին պարաշյուտիստն է, ով արժանացել է ԽՍՀՄ սպորտի վարպետի կոչման։ Բայց որ առաջին կարգի օդաչուն, օդում 13 հազար ժամ անցկացրած ավիատորն այդքան ռոմանտիկ է, ավելին՝ տաղանդավոր երազող, այն էլ իր երազանքը կենսագործելու հսկայական կամք ունի, ինձ համար հաճելի հայտնություն էր։

Սիրելի ընթերցող, երևի քեզ մի քիչ խճճեցի։ Ռազմիկ Գասպարյանը, ավիացիայի այդ  նվիրյալը, կենսաթոշակի անցնելուց հետո (ավիատորներին շուտ են թոշակի ուղարկում) ձեռնարկեց մի գործ, որի համար սերունդները շնորհակալ պիտի լինեն։ Այո, ես չեմ վախենում նման գնահատական տալուց։ Նա հիմնադրեց Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի թանգարանը։  Նրա անունը երկար կհիշվի, ինչպես այսօր երախտագիտությամբ են հիշում Հայաստանի պետական պատկերասրահի հիմնադիր Ռուբեն Դրամբյանի և աշխարհում առաջին մանկական պատկերասրահի հիմնադիր Հենրիկ Իգիթյանի անունները։

Ես իզուր չեմ իմ մանրապետումը վերնագրել «Երեք ինքնություն մի մարդու մեջ»։ Իրոք, հենց այդպիսին է իմ վաղեմի բարեկամ Ռազմիկ Գասպարյանը, ում ծննդյան 75-ամյակը լրանում է այսօր` հունիսի 4-ին։ Փորձենք մեկիկ-մեկիկ բնութագրել Գասպարյան- օդաչուին, Գասպարյան- մարզիկին և թանգարանի հիմնադիր Գասպարյանին։

Սկսենք ավիացիայից։ Երևի հայտնություն արած չենք լինի, եթե ասենք, որ նա մանկուց է երազել օդաչու դառնալու մասին։ Բայց, եթե ուրիշների պարագայում դա պարզապես խոսքեր են, ապա Ռազմիկ Գասպարյանի պարագայում դա իրոք այդպես է։ Տղան, երևի թե, մանկապարտեզից է երազել օդաչու դառնալու մասին։ Այդ երազանքը նրան տանում է Կուրսկի մարզի Ռիլսկի քաղաքի ավիատեխնիկական ուսումնարան։ Սովորում է, ավարտում, ավիատեխնիկի դիպլոմ ստանում և վերադառնում Երևան։ Որոշ ժամանակ ավիատեխնիկ աշխատելուց հետո նա հասկանում է, որ ավիատեխնիկն այն մասնագիտությունը չէ, որի մասին եր ազել է։ Նա երազել է օդաչու դառնալու մասին։ Վերը նշել ենք, որ Ռազմիկ Գասպարյանը իր երազանքներն իրականություն դարձնելու համար ջանք ու եռանդ չի խնայում։ Եվ նա նորից է նստում կուրսանտի նստարանին։ Այս անգամ Կալուգայի մարզի օդաչուական դպրոցում։ Ավարտում է, ստանում է օդաչու-հրահանգչի և հրահանգիչ-պարաշյուտիստի դիպլոմ։ Վերադառնում է իր «Ալմա-մատերը» և շուրջ երեսուն տարի ակոսում է հինգերորդ օվկիանոսը։

Ռազմիկ Գասպարյանը շատ է հպարտանում օդում անցկացրած իր թռհչքային ժամերով։ Հիրավի, քչերը կարող են հպարտանալ 13 հազար ժամ օդում անցկացրած թռիչքային ժամերով։ Դա իսկական «գրոսմայստերական» ցուցանիշ է։ Իր երկարամյա օդաչուական կյանքի ընթացքում նա վարել է ՅԱԿ-12, ՅԱԿ-18, ԱՆ-2, ՅԱԿ-40, ՏՈՒ-154 ինքնաթիռները։ Պետք է ասել, որ այն ժամանակ, երբ Ռազմիկ Գասպարյանը նստեց ՏՈՒ-54 ինքնաթիռի ղեկանավի մոտ, այդ ինքնաթիռը  ամենաարդիականն էր խորհրդային քաղաքացիական ավիացիայում։ Աշխատանքի բերումով եղել է տասնյոթ երկրում։ Հասկանալի է, որ ոչ մեկ անգամ։

Ռազմիկ Գասպարյանը չափազանց պարտաճանաչ և հայրենասեր մարդ է։ Նա  հայ օդաչուներից առաջիններից էր, ով մեկնեց Աֆղանստան, Նա նաև անմասն չմնաց Արցախյան պատերազմի օրերին, երբ արցախահայերը պայքարի էին ելել իրենցից մի քանի անգամ հզոր պատենցիալ ունեցող թշնամու դեմ։ Քաղաքացիական ավիցիայի հայ օդաչուները շրջափակման մեջ գտնվող արցախահայերին հասցնում էին ամեն ինչ և այնտեղից տարհանում վիրավոր ազատամարտիկներին, հիվանդներին, կանանց ու  երեխաներին, ծերերին։ Ցավոք, նաև՝ զոհվածների դիակներ։ Իսկ Ռազմիկ Գասպարյանին իր ՏՈՒ-154 ինքնաթիռով բաժին ընկավ մի ցավալի առաքելություն։ Նա Բաքվից տարհանում էր իրենց տներից բռնի ուժով վտարված հայությանը։

Իր բնակարանի` իրեն համար առանձնացված անկյունում Ռազմիկն ինձ ցույց է տալիս այն տասնյոթ երկրների դրոշակները, որտեղ նա եղել է։ Իմ ուշադրությունը գրավեցին յուրաքանչյուր  դրոշակի կողքին «հանգրվանած» փոքրիկ տուփերը։ Պարզվեց, որ դրանցում մի բուռ հող է այն երկրից, որտեղ նա եղել է։ Իմ հարցին, թե ի՞նչ իմաստ ուներ օտար երկրներից հող բերելը, նա պատասխանեց.

-Ճիշտն ասած, չգիտեմ։ Բայց առաջին անգամ մի բուռ հող բերեցի Բեյրութից, կարծելով, որ այդ հողը շաղախված է  Եղեռնի ժամանակ նահատակված զոհերի արյամբ։

- Ռազմիկ, դու արդեն այն ժամանակ, երևի, մտածում էիր ավիացիայի թանգարան հիմնելու մասին։ Այդ դրոշակներն էլ այդ ցուցադրանքի առաջին նմուշներն էին լինելու։

-Երևի…

Հիմա անցնենք պարաշյուտային սպորտին։

Պարաշյուտով հրապուրվելու մասին խոսելիս, Ռազմիկը շեշտում է մի հանգամանք.

-Ես երկու անգամ խախտել եմ այդ սպորտաձևում ընդունված կանոնը։ Առաջինն այն էր, որ ես առաջին անգամ պարաշյուտով թռա, երբ ընդամենը 15 տարեկան էի, մինչդեռ նման իրավունք տրվում է 16-ը լրացած անձանց։  Երբ հրահանգիչն իմացավ իմ տարիքի մասին, կտրուկ կարգադրեց պարաշյուտը վայր դնել։ Ես լացս դրեցի և … զզվացրի հրահանգչիս։ Նա ստիպված էր թույլ տալու ինձ նստել օդապարիկի մեջ։ Այո, ես իմ առաջին թռիչքը կատարել եմ օդապարիկից։ Իսկ երկրորդ խախտումն ավելի «ծանր» էր։ Մինչ այդ, ես 605 թռիչք էի կատարել, բայց արդեն տարիքս 62 էր և ես իրավունք չունեի թռիչք կատարե լու։ Պարաշյուտային սպորտում թույլատրելի տարիքը վաթսուն տարին է։ Բայց երբ իմացա, որ աշխարհում առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովան պարաշյուտով թռել է 606 անգամ, ես էլ ցանկացա ունենալ այդքան թռիչք։ Ես արդեն տասնհինգամյա պատանի չէի, այլ ԽՍՀՄ սպորտի վարպետ, Հայաստանի բազմակի չեմպիոն։ Եվ այս անգամ էլ բացառության կարգով ինձ թույլ տվեցին թռիչքների քանակով հասնել Խորհրդային Միության հերոս Վալենտինա Տիրեշկովային։ Սա, իհարկե, կատակ է…

-Իսկ ի՞նչ հաջողությունների ես հասել այդ մարզաձևում։

-Արդեն ասացի, որ եղել եմ Հայաստանի բազմակի չեմպիոն, այդ մարզաձևի Հայաստանի հավաքականի ավագը։ Հաջողությամբ մեր հանրապետության մարզական պատիվը պաշտպանել ենք Անդրկովկասի և Խորհրդային Միության առաջնություններում։

-Հիմա մի երկու խոսք թանգարանի մասին։ Իսկ ինչո՞ւ ընդամենը երկու խոսք։ Այն պարզ պատճառով, որ թանգարանը, որի հիմնադիրն արժանի է ամենայն դրվատանքի, առանձին խոսակցության առարկա է։ Այդ մասին հետո։

-Թանգարանը ստեղծվել է 1998 թվականին,- պատմում է Ռազմիկ Գասպարյանը։ -Ես այդ գործին ձեռնամուխ եղա մեր  վարչության վետերանների խորհրդի հորդորով։ Ինձ օգնության ձեռք մեկնեցին մեր վետերանները։ Մեկը մի մասունք էր բերում, մյուսը՝ գիրք, երրորդը՝ լուսանկար։ Ես երախտապարտ եմ մեր վետերաններից մեկի՝ ավիացիայի գվարդիայի գնդապետ Խաչատուր Պետրոսյանցի ընտանիքին, ով թանգարանին նվիրեց գնդապետի անձնական արխիվը, հայ օդաչուների մասին նրա հեղինակած գրքերն ոււ հոդվածները։

-Այսօր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության «Ավիացիայի թանգարանը» գործում է, գործում է իր տնօրենի անսպառ ջանքերի ու նվիրվածության շնորհիվ։ Պատճառաբանելով, որ այդ թանգարանը գտնվում է «Զվարթնոց»  օդանավակայանի տարածքում, այնտեղ ոչ մի պաշտոնյա ոտք չի դրել։ Այո։ եթե չեմ սխալվում (գուցե և սխալվում եմ), մշակույթի նախարարությունում պիտի, որ գոյություն ունենա թանգարանների բաժին կամ նման մի կառույց պետք է ունենա նաև Երևանի քաղաքապետարանը։ Կարծում եմ, որ այդ կառույցների սուրբ պարտականությունն է լինել այդ թանգարանում և իրե նց «շեֆերին» հիշեցնել նման թանգարանի գոյության մասին։ Իհարկե, ենթականերից «մեսիջ» չստանալը չի կարող արդարացնել քաղաքապետի կամ մշակույթի նախարարի այդքան անտարբեր վերեբերմուքը։ Այդ բազմազբաղ պաշտոնյաները ունեն տեղակալների մի ստվար բանակ, գոնե նրանց հանձնարարեն մեկ-մեկ, գոնե տարին մեկ անգամ, դիցուկ «Թանգարանների միջազգային օրվա» առիթով լինել այդ կորած-մոլորած թանգարանում։ Թե չէ Փարաջանովի կամ Ազգային պատկերասրահում ամեն տուրիստ լինում է։ Ավիացիայի թանգարանի մասին Ճապոնիայում գիտեն, ուր Ռազմիկ Գասպարյանը հայ օդաչուների համազգեստի ինչ-ինչ մասեր է ուղարկել։ Կամ Անգլիայից մի ժուռնալիստ նամակ է գրում Գասպարյանին, որ նա Անգլիայում ճանաչում է մի հայ ընտանքի, որի չորս զավակներից երեքը օդաչու են։ Օդաչուի մասնագիտություն է ընտրել նաև այդ ընտանիքի երկու դուստրերից մեկը։

Ռազմիկ Գասպարյանը երազում է այն օրվա մասին, երբ ինքը անձամբ էքսկուրսավարի դեր կկատարի այդքան սպասված պաշտոնյաների համար։

Լևոն Ազրոյան

 

TRIPP: кризис доверия и неопределённые перспективы. Сурен Суренянц Одной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомДвижение «Нет “Западному Азербайджану”» организовало конференцию на тему: «Модели мира: гарантированный мир или “Западный Азербайджан”?»Катар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей АрменииАзербайджан вывел воинские части на боевые позицииНовая акция в Yerevan Mall в преддверии 8 марта: Idram&IDBankUBPay и MoneyTO запустили переводы из Армении в Великобританию К весенним праздникам Ucom предлагает пакеты Unity на специальных условиях Начали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»Америабанк стал первой армянской компанией, включённой в список 100 крупнейших компаний Лондонской фондовой биржи, в составе Lion Finance GroupСурен Суренянц: «Не усилим границы с Ираном - впустим 30 миллионов азербайджанцев»Они хотят, чтобы мы исчезли․ Сурен СуренянцIDBank расширяет преимущества путешествий для обладателей премиальных картБесплатные звонки и SMS-сообщения от Ucom для абонентов, находящихся на Ближнем ВостокеНа пограничном пропускном пункте Армения – Иран километровые очереди из грузовиковМахмуд Ахмадинежад жив – телеграм-канал ColonelcassadАзербайджанцы построили укрытия вблизи границы, чтобы контролировать наши села — Арман ТатоянДепутаты парламента Армении одобрили ряд законодательных поправок к действующим законамИран сообщил о поражении американского эсминцаСрочная пресс-конференция Армана Татояна по вопросам безопасностиИзраиль собирается нанести удары по 16 селам и городам ЛиванаВ Иране сообщили, что церемония прощания с Хаменеи начнется сегодняКарта Love Is… от Юнибанка — культовый дизайн и путешествие на двоих в Париж «Табу» исторической памяти: «Паст»Начало политической консолидации: cовместная заявка «Крыльев единства» и «АйаКве»: «Паст»Рейтинг сравняется с землей, нужно спасти: «Паст»Все это является примерами избирательных взяток: «Паст»От полученных ранений скончалась также супруга покойного Верховного лидера Ирана ХаменеиАрхимандрит армянской церкви: Армян среди жертв в Иерусалиме нетДень благодарности для клиентов в филиале в Эчмиадзин: IDBankПосол Ирана: Мы уважаем подход Армении по диверсификацииФранция выразила «готовность защищать государства Персидского залива от Ирана»СК: В Армении арестовали обвиняемого в убийстве военнослужащего Нарека АкопянаУчастники инкубационной программы Ucom Fellowship посетили UcomСоболезнование лидера Движения «Всеармянский фронт», генерал-майора Аршака КарапетянаПоражение было следствием системы управления. «Паст»Шеф, ЕС деньги не отдал. «Паст»Как воздух и вода необходима новая программа прослушивания. «Паст»Растущий рейтинг Карапетяна может заставить систему пересмотреть правила игры. «Паст»«Загадка» АНИФ: что раскрывают официальные цифры. «Паст»Смена власти, реальная возможность выбора, оздоровление политического поля: формируется новый оппозиционный полюс. «Паст»