Ռուբեն Մելքոնյանը Բունդեսթագի կողմից Ցեղասպանության ճանաչումն անկյունաքարային է համարում
ПолитикаԳերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ունի հետաքրքիր և բազմավեկտոր նշանակություն: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համատեքստում փաստը շատ կարևոր և անկյունաքարային է: Հունիսի 4-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: «Ես կարծում եմ, որ այս հարցնառավելապես տեղավորվում էբարոյական, քաղաքական մեսիջներիհարթության մեջ: Կարծում եմ նաև, որավելորդ ոգևորությունը, այն էյֆորիան,որը շատ հաճախ տիրում է տարբերշրջանակներում, անտեղի է, քանի որ սաայնպիսի մի տեքստ է, որից ամեն մի կողմփորձում է իր համար որոշակի օգուտներքաղել և օգուտներ տեսնել: Մասնավո րապես, եթե խոսենք հայկականօգուտների մասին, ապա կարող ենքֆիքսել, որ Հայոց ցեղասպանության խնդիրն առնվազն երկու-երեք օր գտնվում է միջազգային մամուլի,հասարակական-քաղաքական շրջանակների ուշադրության կենտրոնում, ինչը լայնացնում է Ցեղասպանությանճանաչման ընկալման աշխարհագրությունը և շատ հետաքրքիր քննարկումների առիթ է դառնում հենցԹուրքիայում»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ նշեց թուրքագետը:
Նրա խոսքով՝ հետաքրքիր է այն, որ թուրքական մամուլը, չնայած առաջնորդվում է ժխտողականության սկզբունքով, բայց, այնուամենայնիվ, այնտեղ նույնպես Հայոց ցեղասպանության խնդիրն ուղղակի, թե անուղղակի բավականին ակտիվ արծարծվում է: «Միևնույն ժամանակ, այս հարցը ի ցույց է դնում թուրքական պետական մեքենայի, պաշտոնյաների մոտեցումների անհամաչափությունը եվրոպական համամարդկային արժեքներին, ինչի վկայությունն են Թուրքիայի նախագահի, վարչապետի, մյուս պաշտոնյաների հայտարարությունները: Բայց եթե հարցը դիտարկենք այն տեսանկյունից՝ ինչո՞ւ Գերմանիան և ինչո՞ւ հենց հիմա, չենք կարող անտեսել այն փաստը, որ գերմանա-թուրքական, ինչպես նաև ԵՄ-Թուրքիա հարաբերությունները գտնվում են բավականին բարդ փուլում, և Եվրոպային անհրաժեշտ են զսպող մեխանիզմներ: Ես կարծում եմ, որ ամենևին պատահական չէ միգրանտների խնդրի ծավալման համատեքստում ընդունված այս բանաձևը»,- ասացՄելքոնյանը:
Թուրքագետը ևս մեկ անգամ կոչ արեց հեռու մնալ բարոյական հաղթանակների մոլուցքից և այս ճանաչումը դիտարկել որպես Գերմանիայի քննություն դեմոկրատական և համամարդկային արժեքների: Նա հավելեց, որ ավելի կարևոր է համարում հաջորդ քայլը՝ Գերմանիայի արխիվներում շատ կարևոր փաստաթղթեր կան, ժամանակն է դրանք հանել որպես իրողության ապացույց, որպես Հայոց ցեղասպանության փաստագրական հենքն ավելի ամրագրելու միջոց: