Ереван, 21.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


«Բառերով մարդկանց չես կերակրի». Կարեն Կարապետյան

«Հրապարակ» թերթի հարցազրույցը ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի հետ -Վերջին օրերին փոքր և միջին բիզնեսի շատ ներկայացուցիչներ բողոքի ակցիաներ են կազմակերպումԱզգային ժողովի մոտ:  «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի՝ այսօրվանից կիրառվելիք փոփոխությունները բողոքի ալիք են բարձրացրել: Ձեր կարծիքով՝ արդարացվա՞ծ են այդ դժգոհությունները, չէ որ կարծես թե նվազեցվել է գանձվելիք տոկոսադրույքը: -Ակնհայտ է, որ կա խնդիր և այն անպայման պետք է քննարկել ու լուծումներ գտնել: Արտաքուստ, իսկապես օրենքը, կարծես, լավն է, քանզի հարկային բեռը 3.5 տոկոսից նվազեցվել է 1 տոկոսի: Շատ գովելի է նաև ձգտումը՝ հարկային դաշտ բերել ստվերում գտնվող խոշոր ձեռներեցներին: Սակայն անթույլատրելի է այդ հարցը լուծել  փոքր ու միջին բիզնեսի միջոցով: Օրենքի այս փոփոխությամբ, ըստ էության,  կոնֆլիկտ ենք հրահրում փոքր ու խոշոր բիզնեսի միջև՝ փաստացի հիմնական բեռը թողնելով փոքր ու միջին բիզնեսի վրա: Եթե դիտարկենք վերջին տասը տարիների դինամիկան, ապա ոչ ճիշտ տնտեսական քաղաքականության արդյունքում փոքր ու միջին բիզնեսի շատ ներկայացուցիչներ ուղղակի կուլ գնացին խոշորներին: Ավելին, որոշ ոլորտներում ձևավորվեցին անթույլատրելի մենաշնորհներ: Հիմա հնարավոր է նոր «մսաղացի» մեջ հայտնվեն փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները: Վերջնարդյունքում փոքր բիզնեսով զբաղվողներին կանգնեցնում ենք ունեցած սուղ հնարավորություններն էլ կորցնելու վտանգի առջև: Շատ բնական է, որ օբյեկտիվորեն այս մարդիկ չեն ուզում մեխանիկորեն վերածվել հարկային գործակալների: Մի՞թե իսկապես պետությունը չգիտի խոշոր գործարարների տեղը և նրանց գործունեության ծավալները: Այդ դեպքում ինչի՞ համար են համապատասխան մարմիններն ու դրանցում ներգրավված հազարավոր աշխատողները: Մյուս կողմից, չանդրադառնալով տեխնիկական բազմաթիվ խնդիրներին, որոնք այսօր բարձրացնում են փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները, նախ և առաջ պետք է հաշվի առնենք, որ առևտրով զբաղվող այդ մարդկանց կրթական ցենզը չափազանց տարբեր է և, մեղմ ասած, բոլորը չեն, որ ի վիճակի են գլուխ հանել առաջարկվող պահանջներից: Իսկ լրացուցիչ աշխատող պահել, որը կվարի այդ ամբողջ թղթարարությունը, շատ քչերը կարող են իրենց թույլ տալ, քանի որ նրանց գերակշիռ մասը հազիվ կարողանում է իր օրահացի խնդիրները լուծել: -Կառավարությունը, սակայն, համաձայն չէ նման մոտեցման հետ և կարծում է, որ դեռ մի բան էլ լավություն է արվել այդ մարդկանց: - Որևէ խնդիր ծածկելով կամ միակողմանի մեկնաբանություններ տալով հնարավոր չէ լուծել: Արդեն նշեցի, որ արտաքուստ իսկապես կարծես հարկային բեռի նվազեցում է կատարվում: Սակայն վերը բերված հանգամանքները էականորեն վնասում են փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին: Նրանք պատրաստ են նույնիսկ փոքր-ինչ ավել վճարել, միայն թե համապատասխան մարմինները անընդհատ չզզվեցնեն իրենց տարաբնույթ ստուգումներով ու փաստաթղթային քաշքշուկներով: Այնինչ, օրենքի այս փոփոխությամբ հարկային մարմնին տրվում են սուբյեկտիվ հնարավորություններ, ու պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է սպասվում տասնյակ հազարավոր այդ մարդկանց, որոնց գերակշիռ մասը օբյեկտիվորեն տարրական պատկերացում չունի օրենսդրության նրբությունների ու խութերի մասին: Ի վերջո նրանք չեն կարող բոլորը իրավաբան կամ տնտեսագետ լինել: Ուստի հարկավոր է կոնկրետ լուծումներ գտնել, մասնավորաբար ցուցաբերել դիֆերենցված մոտեցում և որոշակի ոլորտներ տեղափոխել հաստատագրված հարկի դաշտ՝ խուսափելու ավելորդ քաշքշուկներից: Այդ դեպքում մարդը հստակ կիմանա՝ որքան է վճարելու պետությանը և ըստ այդմ կիրականացնի իր գործունեությունը: Հակառակ պարագայում այսօր մենք կանգնած ենք գործազուրկների առանց այդ էլ մեծ բանակն էլ ավելի մեծացնելու վտանգի առջև: Ի վերջո, այդ մարդիկ այսօր կարողանում են իրենց հանապազօրյա հացը վաստակել՝ բեռ չդառնալով պետության համար: Եթե նրանք էլ ձեռքները թափ տվեցին ու չկարողացան շարունակել իրենց գործունեությունը, պետությունը կարողանալո՞ւ է տեր կանգնել նրանց: Արդյո՞ք պետությունը շահելու է գործազուրկների կամ սոցիալական նպաստի հույսին մնացողների քանակի ավելացումից, առավել ևս, որ եղածների խնդիրները չեն կարգավորվում: -Բայց չէ՞ որ պետությունը բյուջե լցնելու խնդիր ունի: -Իհարկե, ունի: Բայց դա պետք է արվի առաջին հերթին խոշորների հաշվին, այլ ոչ թե փոքր ու միջին ձեռներեցության միջոցով: Անընդհատ շեշտում ենք բիզնես մթնոլորտի բարելավման մասին, փոքր ու միջին բիզնեսին աջակցելու մասին: Սակայն բառերով մարդկանց չես կերակրի: Փոխանակ իրապես աջակցելու այդ մարդկանց, մասնավորաբար էժան վարկերի և այլ միջոցներով, դեռ մի բանէլ նման քայլերով ապականում ենք գործարար մթնոլորտը՝ ձևավորելով առավել խորացված անվստահություն: Մյուս կողմից, հարցի ֆիսկալ կողմը չպետք է գերակշռի բարոյական ու սոցիալական կողմին: Անշուշտ, շատ կարևոր է ֆիսկալ քաղաքականությունը, բայց նման քայլերով վաղը գուցե դա էլ չունենանք: Այն մարդկանց համար, ովքեր իրենց հնարավորություններով այսօր կարողանում են իրենց հացը վաստակել, ռիսկայնությունը պետք է նվազագույնի հասցնել: Գուցե տարիներ անց, երբ խոշոր բիզնեսն ամբողջությամբ կհայտնվի հարկային դաշտում, նման փոփոխությունները արդյունավետ և քիչ ցավոտ լինեն: Բայց այսօր վերոնշյալ միջոցներն ուղղակիորեն հարվածում են հազարավոր մարդկանց, ովքեր առանց պետության աջակցության և օգնության փորձում են հոգալ իրենց ընտանիքների առօրյա հոգսերը և ոչ ավելին: Այնպես որ, խորապես համոզված եմ, որ ամենակարճ ժամկետներում հարկավոր է համակարգված քննարկումներ կազմակերպել և փոխզիջումային լուծումներ գտնել, որպեսզի մի կողմից չտուժի կառավարության՝ ստվերի դեմ պայքարելու գովելի քաղաքականությունը, մյուս կողմից փոթորկի բերան չընկնեն փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները:
Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp Nairi