Սերենա Ուիլյամսն՝ աշխարհի ամենաշատ վաստակած մարզուհի
СпортԱշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը գլխավորել է աշխարհի ամենաշատ վաստակած մարզուհիների ցուցակը, հաղորդում է Forbes-ը:
Ամերիկացի թենիսիստուհին մեկ տարում վաստակել է 28,9 միլիոն դոլար: Նա շրջանցել է ռուսաստանցի թենիսիստուհի Մարիա Շարապովային, որը վաստակել է 21,9 միլիոն դոլար: Շարապովան 11 տարի անընդմեջ գլխավորում էր այս ցուցակը, սակայն մելդոնիումի հետ կապված դոպինգային սկանդալից եւ որակազրկումից հետո (զրկված է մրցաշարերին մասնակցելու հնարավորությունից, սպառնում է չորս տարվա որակազրկում) նրա հետ համագործակցությունից հրաժարվել են Nike, Porsche եւ Tag Heuer ընկերությունները:
Առաջատար հնգյակում են նաեւ խառը մենամարտերի աստղ Ռոնդա Ռոուզին (14 միլիոն դոլար), ավտոարշավորդուհի Դանիկա Պատրիկը (13,9 միլիոն) եւ թենիսիստուհի Ագնեշկա Ռադվանսկան (10,2 միլիոն):