Դարպասապահ Դավիդ Յուրչենկոն հեռացել է Անժիից
СпортԱյսօր` հունիսի 6-ին ավարտվել է դարպասապահ Դավիդ Յուրչենկոյի` «Ուֆայից» «Անժի» վարձակալական տեղափոխության ժամկետը,- հայտնում է դաղստանյան ակումբի պաշտոնական կայքը:
30-ամյա ֆուտբոլիստն «Անժիի» կազմում անցկացրել է ավարտված մրցաշրջանի երկրորդ կեսը: Այդ ընթացքում նա մասնակցել է Ռուսաստանի առաջնության 10 և անցումային 2 հանդիպման:
Նշենք, որ Յուրչենկոն, ում տրանսֆերը պատկանում է «Ուֆային», վերջին խաղերում «Անժիին» խաղադաշտ է դուրս բերել ավագի թևկապով: