Պայքարում են Վինսենտ Յանսենի համար
СпортԼոնդոնի «Տոտենհեմ»-ը միացել է «ԱԶ Ալկմար»-ի հարձակվող Վինսենտ Յանսենի համար մղվող պայքարին: «Տոտենհեմ»-ն արդեն համաձայնեցրել է Հոլանդիայի ազգային հավաքականի հարձակվողի աշխատավարձի չափը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ մասին փոխանցում է «Daily Mirror»-ը:
«Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիա Պոչետինոն Յանսենի օգնությամբ ցանկանում է ուժեղացնել իր թիմի հարձակման գիծը: