Ալվարո Մորատան «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետաքրքրության առանցքում
Спорт«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ցանկանում է իր կազմում տեսնել Ալվարո Մորատային: Կարմիր սատանաները պատրաստ են իսպանացի հարձակվողի տրանսֆերի համար վճարել շուրջ 60 միլիոն եվրո:
«Արմենպրես»-ի փոխանցմամամբ, այդ մասին հաղորդում է իսպանական «Marca» պարբերականը:
Անգլիական գրանդի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է «Յունայթեդ»-ում ստեղծել Զլատան Իբրահիմովիչ-Ալվարո Մորատա հարձակման զույգը և դրա շնորհիվ «Յունայթեդ»-ին վերադարձնել Անգլիայի լավագույն ակումբի կոչումը: