Գերմանիայի հավաքականը հերթական կորուստը ունի Եվրո 2016-ի նախաշեմին
СпортԳերմանիայի ազգային հավաքականում շարունակվում են կադրային խնդիրները: Աշխարհի չեմպիոնի կազմում ծնկի խաչաձև մկանի վնասվածք է ստացել իտալական «Ռոմա»-ի ֆուտբոլիստ Անտոնի Ռյուդիգերը: Գերմանացի ֆուտբոլիստը վնասվածք է ստացել մարզումային հանդիպման ընթացքում, որին ներկա է գտնվել շուրջ 2000 երկրպագու:
«Արմեպրես»-ը այդ մասին հայտնում է ` հղում կատարելով UEFA-ի պաշտոնական կայքին:
Գերմանիայի հավաքականի կազմում վնասվածքի պատճառով Եվրո 2016-ին չի մասնակցի նաև Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ Մարկո Ռոյսը: