ՀՀ Նախագահը Զեմանին իր մտահոգությունն է ներկայացրել Իլհամ Ալիևի անհավասարակշիռ վարքագծի վերաբերյալ
ПолитикаՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը պետական այցով Հայաստանում գտնվող Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանին իր մտահոգությունն է հայտնել վերջին օրերի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անհավասարակշիռ վարքագծի վերաբերյալ, ինչի նշանները Վիեննայում, կարծես, չեն եղել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Չեխիայի նախագահի հետ բանակցություններից հետո լրագրողների հետ հանդիպմա նն այս մասին ասաց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
«Մասնավորապես, «Աշխարհի ադրբեջանցիների չորրորդ համաժողով» անունը կրող միջոցառման ժամանակ հնչեցրած նրա ելույթը՝ Հայաստան պետության մասին ցինիկ որակումներով, անձնական վիրավորանքներով երկրի Նախագահի հանդեպ, ում հետ, իմիջիայլոց, օրեր անց ինքը պատրաստվում է հարցեր քննարկել, պատմությունը զավեշտի վերածած ինչ-որ մտքերով, ոչ ադեկվատության հստակ ընկալում ձևավորեց: Ես հույս ունեմ, որ սա ժամանակավոր ինչ-որ մի խնդիր է, տղայություն է և արագ կանցնի, քանի որ մենք լրջորեն աշխատելու պարտավորություն ունենք առաջիկայի համար: Եվ հույս ունե մ, որ սա Վիեննայի պայմանավորվածությունները վիժեցնելուն միտված գիտակցված վարքագիծ չէ»,- ասաց Նախագահ Սարգսյանը: