Մատեո Դարմիանը կարող է հեռանալ «Յունայթեդ»-ից
СпортԻտալիայի հավաքականի եզրային պաշտպան Մատեո Դարմիանը կարող է փոխել ակումբային գրանցումը: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստը չի մտնում թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ապագա պլանների մեջ:
Այդ մասին հաղորդում է «Tuttosport»-ը:
Դարմիանի ծառայություներով ակտիվորեն հետաքրքրված է Թուրինի «Յուվենթուս»-ը: Իտալացի երիտասարդ ֆուտբոլիստը իր մարզական կարիերան սկսել է Թուրինում, սակայն ոչ «Յուվե»-ի կազմում, այլ՝ «Տորինո»-ի: