Պորտուգալիան քարը քարին չթողեց Էստոնիայից
СпортՊորտուգալիայի հավաքականը շարունակում է պատրաստվել Եվրո-2016-ին: Ֆերնանդու Սանտուշի ֆուտբոլիստները Լիսաբոնի Դա Լուշ մարզադաշտում ընկերական հանդիպման սահմաններում ուժերը չափեցին Էստոնիայի ազգային ընտրանու հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, հանդիպումն առավել քան հաջող ստացվեց դաշտի տերերի համար, և Պորտուգալիան մրցակցին ջաղջախեց խոշոր 7-0 հաշվով:
Պորտուգալացիների կազմում դուբլ ձևակերպեցին Քրիշտիանու Ռոնալդուն և Ռիկարդու Կուարեժման: Գնդակներից մեկը սեփական դարպասն ուղարկեց Կարոլ Մեցը: Մեկական անգամ աչքի ընկան Էդերը և Դանիլո Սիլվան: