Ереван, 15.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ինչպե՞ս զարգացնել ինքնավստահությունը

Lifestyle

Erkusov.am-ը գրում է.

Մարդիկ տառապում են ինքնավստահության պակասից։ Արդեն բավականին քննարկված և ծեծված մի թեմա ողջ աշխարհում։ Բայց ինչպե՞ս։ Չէ՞ որ մեր հասարակության մեջ՝ հայկական իրականությունում, կարծես հակառակն է։ Խոսում ես մարդկանց հետ, և թվում է, թե աշխարհը հենց զրուցակցիցդ է սկսվում, և որ մոլորակի առանցքն էլ հենց իրենք են։
Ավաղ քիչ են այն մարդիկ, ում ավելորդ ինքնավստահությունը բխում է նրանց գերազանց իմացությունից և կայուն ներքնաշխարհից։ Հակառակը, բարձրահունչ և չափից ավելի ինքնավստահ երևացող մարդկանց կարելի է տարբերելակել ըստ մի քանի խմբերի։

 

Ինչպե՞ս զարգացնել ինքնավստահությունը

 

Մարդիկ ամենակարող սոցիալական դիմակի հետևում խնամքով թաքցնում են այն բավականին զգայուն, անգամ վախվորած ու հաճախ վիրավոր անձնավորությանը, որը մարդկանց համար աննկատ երևալու համար կերտել է այդ յուրօրինակ վարագույրը։

Քիչ չեն նաև նրանք, ում ավելորդ ինքնավստահությունը գալիս է պարզապես հասարակական վարվեցողության կանոնների բացակայությունից։ Մարդիկ անկաշկանդ են ոչ միայն այն դեպքերում, երբ գիտակցաբար գնում են առաջ, բայց նաև՝ երբ չգիտեն սպասվող խնդիրների իրական վտանգը, արժեքը կամ հետևանքները, կամ ասենք համաձայն ասացվածքի, երբ «դատարկ տակառից արձագանքը միշտ էլ ավելին է». սա հաճախ կատարելապես բնութագրում է իրավիճակը։

Մյուս կողմից՝ հատկապես կայացման տարիներին, շատանում են նրանք, ովքեր, լինելով կիրթ, դաստիարակված, գրագետ ու ժուժկալ պատանիներ, շարունակ խնդիրներ են ունենում ինքնահաստատման և շրջապատում իրենց արժանավոր դիրք և տեղ գրավելու հետ կապված։ Եթե ցայտուն արտահայտվենք՝ ապա հաճախ անպարկեշտ, վարքից ու դաստիարակությունից զերծ կամ այդ ամենը մի կողմ թողած մարդը իր նպատակին հասնում է շատ ավելի արագ, կարճեցված, հաճախ անօրինական ու անբարո ճանապարհներով, իսկ առավել դաստիարակվածներն ու բարոյական նորմերով իրենց սահմանափակածները ոչ միայն չեն կարողանում անցնել այդ նորմերի վրայով ու հասնել նպատակին, այլ մի բան էլ սկսում են մտածել, թե իրենք անհաջողակ են, թույլ, որ իրենց տեղում չեն, և լավագույն օրինակը կարող են լինել անօրենները։ Հարց է առաջանում՝ ի՞նչ անել, ինչպե՞ս վարվել։

Պետք չէ՛ իջնել առաջինների մակարդակին, դառնալ սոսկ սոցիալական գազան, երբ նպատակները միշտ արդարացնում են միջոցները, այլ պարզապես կատարել մի քանի փոփոխություն սեփական ինքնագիտակցության, աշխարհընկալման և ինքնավստահության առումով։

Սեփական անձն ու հնարավորությունները վերագնահատելը հեշտ գործ չէ։ Այստեղ շատ կարևոր է մի կողմից բացահայտել սեփական հնարավորությունների սահմանը, մյուս կողմից չանցնել այդ սահմանը ու դառնալ ինքնասիրահարված ու ինքնահավան մի էգոիստ։

Այստեղ, կարծում ենք, ձեզ օգնության պետք է հասնի ձեր ոգին, խիղճը, այն իսկական ներքին ձայնը, որին ժամանակ առ ժամանակ լսում կամ արհամարհում ենք բոլորս՝ կախված իրադրությունից։ Այսպես թե այնպես ցանկացած մարդ կարիք ունի ժամանակ առ ժամանակ այսպես ասած «իրականության վերստուգման» /reality check/՝ մոլորությունից խուսափելու համար։

Նախ, եթե ցանկանում եք պահպանել ձեր իսկական դեմքը, լինել ինքնավստահ, բայց նաև խոնարհ ու պարկեշտ, առաջին հերթին խորհուրդ ենք տալիս դիմացինի հետ վերաբերվել ինչպես հավասարի, «չգցել», «աչոկներ» չհավաքել, հեռու մնալ «պոնտերից» ու նման անազնիվ քայլերից։ Հավատացեք, ձեր անձն ու վստահությունը բարձրացնելու միակ տարբերակը դիմացինի անձն ու հեղինակությունը իջեցնելը չեն։ Միգուցե կզարմանաք, բայց կան ավելի արդյունավետ ու հարգալից, ժամանակակից մեթոդներ։

Ժպտացեք հաճախ։ Ժպիտն ու բարեհոգությունը դարձնում են ձեզ անասելիորեն ձգողական, տալիս են վստահելության զգացում։ Պահպանեք զրուցակցի հետ շփումն ու անգամ երկխոսությունն աչքերի միջոցով, քանի որ նման շփումը կամ դրա բացակայությունը շատ բան կարող են ասել ձեր իրական նկատառումների մասին։

Պետք չէ նպատակներին հասնել «ինչպես էլ որ պատահի»։ Իհարկե, կան խնդիրներ, որոնց մարդիկ հասնում են անգամ կյանքի գնով, սակայն նման հիրավի կարևոր պրոբլեմներն իրականում այդքան էլ շատ չեն։ Ամեն օր չենք գնում պաշտպանելու հայրենիքը, բարի անունն ու ընտանիքը օտարներից։

Սեփական բարօրությունը պահպանելը հիմնականում կախված չէ ամենօրյա տանջալից ու անդադրում ջանքերից։ Մի փորձեք ամեն ինչին հասնել արագորեն և ամեն գնով։ Մի եղեք անտանելիորեն կատարելամոլ։ Դուք կատարյալ չեք, այլ ընդամենը մարդ, սխալվելն ու սայթաքելը նույնպես մարդկային են, միգուցե այսօրվա սայթաքումը վաղը կծառայի ձեզ որպես ընկալված խորհո՞ւրդ։ Հավատացեք, հիմնականում այդպես էլ լինում է։ Վստահ եղեք, ամեն ինչ հնարավոր է, եթե դուք ժամանակ ու տարածություն եք տրամադրում այդ հնարավորությանը, որպեսզի այն տեղի ունենա։

Դադարեք հետևել ու մտապահել միայն վատ նորությունները։ Վերջին լուրերին հետևելը մի բան է, այլ բան՝ երբ կենտրոնանում եք բացասական, այսպես կոչված՝ «ցնցող» լուրերի վրա։ Այդ ցնցող լուրերը նման են այն արագ ու անառողջ կերակրատեսակներին, որոնց վտանգավորության մասին մենք այնքան լսում ենք։

Նույնը վերաբերում է ոչ պակաս ցնցող, սակայն հիմնականում դատարկ ու անբարո սերիալներին ու դրամաներին։ Դրանք ցանկալի են, ստեղծում են ժամանակավոր էմոցիա, սակայն դրա հետ մեկտեղ առաջացնում հոգեկան աննկարագրելի ռեզոնանս, իսկապես որ ցնցում։ Առաջին հայացքից դուք մտածում եք, թե ցնցումն անցավ, ու ամեն ինչ կարգավորվեց, սակայն հիշեք՝ ենթագիտակցությունն ունի իր սեփական հիշողությունը, սեփական վախն ու կարծիքը։ Այն հաճախ չի ենթարկվում սթափ դատողություններին ու շատ ավելի հաճախ, քան դուք կմտածեիք՝ ենթագիտակցորեն ազդում է ձեր հետագա անելիքների ու վարքի վրա։

Փորձեք մարդկանց հետ լինել լավատես։ Սա կապված է առաջին պայմանի հետ։ Միշտ չէ, որ պարզապես արտացոլելով դիմացինի վարքը իր իսկ ուղղությամբ՝ կհասնեք հաջողության։ Ինքս իմ օրինակով եմ պարզել, որ երբ անգամ ամենավատ կամ բացասական տրամադրության ժամանակ դիմացինը փորձում է ներկայանալ դրական ու կիրթ վարքով, ապա դա ոչ միայն լիցքաթափում է բացասական էներգիան մեր միջև, այլև ստեղծում է դիմացինի նկատմամբ ենթագիտակցական շնորհակալության և հանգստության զգացմունք, որը հաճախ փոխակերպվում է հարգանքի։ Իսկ նման շրջադարձը, իհարկե, անմիջապես բերում է ոչ միայն ձեր ինքնավստահության բարձրացման, այլ նաև դիմացինի՝ ձեր իսկ նկատմամբ վստահության, որը, կարծում ենք, անգնահատելի դրական առաջխաղացում է ձեզ համար։

Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении»