«Ալաշկերտը» ծրագրել է խաղալ Իրանի ազգային հավաքականի հետ
СпортՖուտբոլի Հայաստանի նորընծա չեմպիոն «Ալաշկերտը» հունիսի 15-23-ը հավաք է անցկացնելու Հանքավանում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հավաքի ընթացքում մարզչական շտաբը նախատեսել է երկու ստուգողական խաղեր, որոնցից առաջինն «Ալաշկերտը» հունիսի 15-ին կանցկացնի Գյումրիի «Շիրակի» հետ: Հունիսի 22-ին նախատեսված երկրորդ խաղում, ամենայն հավանականությամբ, Աբրահամ Խաշմանյանի թիմի մրցակիցը կլինի Իրանի ազգային հավաքականը:
Հիշեցնենք, որ Իրանի հավաքականը ծրագրել է 9-օրյա հավաք անցկացնել Հայաստանում եւ Երեւան կժամանի հունիսի 19-ին: