Կեյլոր Նավասը վիրահատվել է
Спорт«Մադրիդի Ռեալ»- ի և Կոստա-Ռիկայի ազգային հավաքականի դարպասապահ Կեյլոր Նավասի վիրահատությունը հաջող է անցել: Ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել հունիսի 7-ին մարզման ժամանակ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է արքայական ակումբի պաշտոնական կայքը:
Ավարտված մրցաշրջանում Նավասը մասնակցել է 34 հանդիպման և բաց թողել 28 գնդակ: Նավասը նաև չեմպիոնների լիգայի հաղթող է մադրիդյան ակումբի կազմում: