Ереван, 27.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


ԱԻՆ-ը «Արձագանք» ծրագրով վերապատրաստել է 2200 հրշեջ-փրկարարների

Общество

ՀՀ ԱԻ նախարարությունում հունիսի 10-ին կայացավ «Տարածքային արագ արձագանքման թիմերի ստեղծում» ծրագրի ղեկավար կոմիտեի ամփոփիչ նիստը: Հանդիպման նպատակը նշված ծրագրի վերջնական արդյունքների ամփոփումն էր: Ծրագիրն իրականացվում էր Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC/ՇԶՀԳ) աջակցությամբ:

Ամփոփիչ միջոցառմանը մասնակցում էին ԱԻ նախարարի տեղակալ Հ. Մխիթարյանը, Հարավային Կովկասում ՇԶՀԳ-ի ծրագրի պատասխանատու Պատրիկ Օլսոնը, ՇԶՀԳ-ի հումանիտար օգնության բաժնի պետ Մարթինա Ռամինգը, ծրագրի համաղեկավար, առաջին քարտուղար Լուկաս Լուշերը, ՇԶՀԳ-ի հայաստանյան գրասենյակի համաղեկավար Զառա Ալավերդյանը, ՇԶՀԳ-ի հայաստանյան գրասենյակի ազգային ծրագրի ղեկավար Սերգեյ Հովհաննիսյանը և ՇԶՀԳ-ի «Տարածաշրջանային արագ արձագանքման ծրագրի» համակարգող Անտոն Բիլանգը:

Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանի անունից` Հ. Մխիթարյանը ասաց, որ արդեն 12 տարի է ինչ ԱԻՆ-ը համագործակցում է ՇԶՀԳ-ի հետ՝ նշելով, որ  «Արձագանք» ծրագրի շրջանակներում վերապատրաստվել են 2200 հրշեջներ-փրկարարներ, որոնց մի մասը, արդյունքում, դարձել է նաև ոլորտի փորձագետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

«Այսօր բոլոր ՀՓՋ-ները հագեցած են անհրաժեշտ գույքով, հանդերձանքով և սարքավորումներով: ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ-ը ևս հագեցվեց նորագույն տեխնիկայով և տեղեկատվական սարքավորումներով: Ծրագրի շրջանակներում ՀՀ մի քանի մարզերում պատրաստվեցին շուրջ 800 բուժաշխատողներ, որոնք ձեռք բերեցին նաև դժվարին պայմաններում փրկարարական աշխատանքներ անցկացնելու հմտություններ: 2013 թ. մեկնարկեց «Տարածքային արագ արձագանքման թիմերի ստեղծում» ծրագիրը: 13-16 թթ. Երևանում, Շիրակի, Տավուշի, Լոռիի և Սյունիքի մարզերում ստեղծվեցին INSARAG-ի չափանիշներին համապատասխան միջին քաղաքային որոնողափրկարարական թիմեր, որոնք համալրվեցին արդի և բարձր որակի փրկարարական գույքով և միջոցներով», - նշեց Հ. Մխիթարյանը:

Փոխնախարարը ընդգծեց նաև, որ «Տարածքային արագ արձագանքման թիմերի ստեղծում» ծրագրի շնորհիվ և ՇԶՀԳ-ի աջակցությամբ Երևանի ՔՈՓ թիմը 2015 թ. սեպտեմբերին անցավ INSARAG միջազգային որակավորում:

«Ցանկանում ենք խորին շնորահակալություն հայտնել ՇԶՀԳ-ին և ի դեմս ձեզ բոլոր այն կազմակերպություններին ու պետություններին, որոնք աջակցել են Հայաստանին այս դժվարին, բայց պատվաբեր գործում: Հավատացած եղեք, որ ձեր փոխանցած գիտելիքներն ու միջոցները կծառայեն ոչ միայն հայ ժողովրդին, այլ օգնության կարիք ունեցող յուրաքանչյուր երկրի», - հավելեց Հ. Մխիթարյանը: 

Հարավային Կովկասում ՇԶՀԳ ծրագրի պատասխանատու Պ. Օլսոնը նշեց, որ դեռևս 2004 թ.-ին որոշում էր կայացվել Հայաստանին աջակցել ոչ միայն արձագանքման, այլև պատրաստվածության բարձրացման հարցում: Նա բարձր գնահատեց Հայաստանի կարողություններն աղետների դեմ պայքարի պատրաստվածության առումով և հավելեց.

«Սկզբում մենք չէինք պատկերացնում, որ նախագիծն այսքան հեռու կգնա: Շնորհակալ եմ, որ այդքան ժամանակ տրամադրեցիք որակավորմանը. արդյունքներն իսկապես շատ բարձր են: Դուք արդեն պատրաստ եք դիմագրավել յուրաքանչյուր արհավիրքի: Մարդասիրական օգնության համատեքստում ծրագրերը կլինեն շարունակական: Մեր երկրում ավանդույթ կա, համաձայն որի` տարբեր պետությունների ՓԾ ներկայացուցիչների հրավիրում ենք համատեղ վարժանքների: Շատ ուրախ կլինենք նմանատիպ վարժանք ունենալ նաև ձեզ հետ», - եզրափակեց Օլսոնը: 

ՇԶՀԳ-ի հումանիտար օգնության բաժնի պետ Մ. Ռամինգն ընդգծեց, որ ՇԶՀԳ-ի նման արդյունքները հնարավոր չէին լինի առանց լավ գործընկերոջ և հունիսի 6-9-ի Գյումրիի վարժանքը ՀՀ ԱԻՆ-ի և ՇԶՀԳ-ի միջև երկարատև համագործակցության վերջին  «հրավառությունն» էր, որի ընթացքում կազմակերպության ներկայացուցիչներն ականատես եղան Երևանի և ՀՀ 4 մարզերի ՔՈՓ թիմերի բարձր պատրաստվածությանը: Ըստ նրա` այն կարող է դրսևորվել ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտաքին օգնություն ցուցաբերելիս:

«Այսօր մենք տեսնում ենք մասնագիտացված փրկարարների, իսկ Գյումրիի վերջին վարժանքն ուներ իր խորհրդանշական կողմը. Հայաստանին մեր կողմից աջակցությունը մեկնարկեց Սպիտակի երկրաշարժից, և այժմ մենք մեր առաքելությունն ավարտում ենք նույն վայրում: Կարող ենք ասել, որ շրջապտույտն ավարտվեց», - ասաց Մ. Ռամինգը:

Միջոցառման ավարտին Հ. Մխիթարյանը և Մ. Ռամինգը հավաստագրեր հանձնեցին Երևանի և ՀՀ 4 մարզերի միջին ՔՈՓ թիմերի ղեկավարին` INSARAG-ի ուղեցույցի համաձայն ազգային որակավորումը հաջողությամբ անցնելու կապակցությամբ: Իր հերթին ՇԶՀԳ-ը շնորհակալագրեր հանձնեց ԱԻ նախարարության 7 աշխատակիցների` ծրագրի իրականացման հարցում ունեցած ավանդի համար: 

Նշենք, որ ծրագիրը մեկնարկել է 2013 թ. և կավատրվի այս տարի: Դրա նպատակն է ամրապնդել ԱԻՆ ապակենտրոնացված փրկարարական համակարգը և կատարելագործել պատասխանատու պետական ​​կառույցների բնական և տեխնածին  աղետներին արձագանքման կարողությունները: 

2013-2016թթ. ստեղծվել են INSARAG-ի չափանիշներին համապատասխան 5 տարածքային արագ արձագանքման թիմեր Երևանում, Շիրակի, Սյունիքի, Տավուշի և Լոռու մարզերում: 

Շվեցարացի և այլ եվրոպական երկրներից հրավիրված փորձագետների կողմից անցկացվել են կառավարման, փաստաթղթերի մշակման, համակողմանի ապահովման, OSOCC-ի բազային, փրկարարական մեթոդների, տեխնիկական և վերահսկման դասընթացներ, որոնց մասնակցել են ստեղծված տարածքային արագ արձագանքման թիմերի ղեկավար և փրկարարական անձնակազմերը: Թիմերը համալրվել են անհրաժեշտ գույք-սարքավորումներով: 

Անցկացվել են դաշտային ուսումնավարժանքներ՝ ստուգելու թիմերի կարողությունները, գիտելիքները և ունակությունները, որի արդյունքում ձևավորվել են  ներքին որակավորում անցած միջազգային չափանիշների համապատասխան հինգ  թիմեր: 

Ծրագրի ավարտին` 2016թ. հունիսի 6-9-ը, Գյումրիում նախատեսվածի համաձայն անցկացվեց թիմերի ներքին որակավորման 36-ժամյա դաշտային եզրափակիչ վարժանք, որին մասնակցում էին նշված մարզերի թիմերը` 300 մասնակիցներով:

Бывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-Даби