Կասիլյաս. Ես թոշակի կգնամ այն պահին, երբ Բուֆոնը կավարտի կարիերան
СпортԻսպանիայի հավաքականի եւ պորտուգալական «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը հայտարարել է, որ կարիերան կավարտի Իտալիայի հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի հետ:
«Ես թոշակի կգնամ հենց այն պահին, երբ Բուֆոնը կավարտի կարիերան: Ջանլուիջին նոր պայմանագիր է կնքել «Յուվենտուսի» հետ, ինչը ինձ ուրախացնում է: Երբ մենք ավարտենք մեր կարիերաները, մեր ընկերների հետ կկազմակերպենք հրաշալի հանդիպում»,- 35-ամյա Կասիլյասի խոսքը մեջբերում է gazzetta.it-ը:
38-ամյա Բուֆոնը հայտարարել էր, որ կարիերան կավարտի 2018թ. աշխարհի առաջնությանը մասնակցելուց հետո: