Գերմանիան առաջինը «Եվրո 2016»-ում հաղթեց 2 գնդակի առավելությամբ
Спорт«Եվրո 2016»-ի ավարտված խաղերից ամենադինամիկը տեղի ունեցավ «C» խմբում: Պայքարի մեջ մտան Գերմանիան և Ուկրաինան:«Արմենպրես»-ը հաղորդում է, որ հանդիպումն ավարտվել է Գերմանիայի հավաքականի հաղթանակով, 2-0 հաշվով:
Թիմերը խաղադաշտ էին դուրս եկել հետևյալ մեկնարկային կազմերով.
Գերմանիա՝ Նոյեր, Մուստաֆի, Հեկտոր, Հյովեդես, Խեդիրա, Օզիլ, Դրաքսլեր, Մյուլեր, Բոատենգ, Կրոս, Գյոտցե;
Ուկրաինա՝ Պյատով, Խաչերիդի, Ստեպանենկո, Յարմոլենկո, Զոզուլյա, Կովալենկո, Կոնոպլյանկա, Շեւչուկ, Սիդորչուկ, Ֆեդեցկի, Ռակիցկի։
Գլխավոր մրցավար` Մարտին Ատկինսոն:
1-ին խաղակեսը սկսվեց Ուկրաինայի անակնկալ գրոհով: Կոնոպլյանկայի հարվածից հետո հիանալի խաղաց Մանուել Նոյերը և փրկեց Գերմանիային վերահաս գոլից: Բունդեսթիմը պատասխանեց հանդիպման 12-րդ րոպեին, երբ Յոնես Հեկտորը տուգանային հրապարակում չկարողացավ դիպուկ հարվածել դարպասին և գնդակը նպաստավոր դիրքից շեղ ընթացավ: Գերմանիայի հավաքականը առավելությունը աճեց և արդեն 19-րդ րոպեին Կրոսի փոխանցումից հետո Շկոդրան Մուստաֆին 1-ին գնդակը խփեց իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում Բունդեսթիմում ու բացեց խաղի հաշիվը՝ 1-0: Ուկրաինան արթնացավ 1-ին կեսի միջնամասում և արդեն 27-րդ րոպեին կարող էր հավասարեցնել հաշիվը: Եվգենի Խաչերիդիի հարվածից հետո կրկին Նոյերը բարձրության վրա էր: Անցավ 2 րոպե և արդեն Գերմանիան կարող էր կրկնապատկել հաշիվը: Հետևեց խորքից փոխանցում, Սամի Խեդիրան միայնակ հայտնվեց դարպասապահի առջև, սակայն Պյատովը տեղում էր: Ուկրաինան առաջին խաղակեսում ամենավտանգավոր պահը կազմակերպեց 39-րդ րոպեին, երբ Կոնոպլյանկայի հարվածից հետո Բոատենգը գնդակը հանեց դատարկ դարպասից: 1-ին կեսը այդպես էլ ավարտվեց:
2-րդ կեսում առաջին վտանգավոր գրոհը Գերմանիայի հավաքականինն էր: Դրաքսլերի հարվածից հետո Պյատովը փրկեց Ուկրաինային: Բունդեսթիմը նորից անցավ առավելությամբ խաղի: Գերմանիան 87-րդ րոպեին կարող էր դարձյալ կրկնապատկլ հաշիվը ու նորից Պյատովը փայլեց: Ուկրաինան վերջին ճիգերով նետվեց գրոհի և 2 վտանգավոր գրոհ խաղավարտին անցկացրեց, սակայն այս անգամ էլ Նոյերը խանգարեց: Բունդեսթիմը ավելացրած ժամանակի վերջին րոպեին Շվայնշտայգերի ջանքերով կրկնապատկեց հաշիվը և դարձավ այս «Եվրո»-ում միակ թիմը, որին հաջողվեց 2 գնդակի առավելությամբ հաղթել: