«Եվրո 2016». «Իռլանդիա-Բելգիա» դիմակայության պատմություն
СпортԵվրո 2016-ում պայքարի մեջ կմտնեն Իռլանդիան ու Շվեդիան: «Արմենպրես»-ը ներկայացնում է 2 հավաքականների խաղային պատմությունը:
Իռլանդիայի և Շվեդիայի ազգային հավաքականները միմյանց հետ հանդիպել են 10 անգամ: Հինգ խաղում հաղթել են շվեդները, 3-ում հաջողությունը ուղեկցել է իռլանդացիներին: 2 անգամ `էլ հավաքականների միջև պայքարը խաղաղ ելք է ունեցել: Պաշտոնական մրցաշարերում թիմերը հանդիպել են Եվրո 72-ի որակավորման փուլի ընթացքում: 1-ին խաղում՝ Դուբլինում, թիմերը բավարարվել են ոչ-ոքի 1:1 արդյունքով, իսկ Ստոկհոլմում արդեն նվազագույն հաշվով հաղթել տանտերերը:
Վերջին երկու հանդիպումները մրցակիցների միջև կայացել է 2010-ի Աշխարհի առաջնության Եվրոպական գոտու որակավորման փուլում: Սեփական հարկի տակ Շվեդիան բավարարվեց գոլազուրի ոչ-ոքիով, իսկ ահա Դուբլինում տոնեց կամային հաղթանակ: Քինի գոլին պատասխանեցին Էլմանդերն ու Սվենսոնը՝ 1:2: 1999-ին և 2006-ին այս հավաքականներն ացկացրել են 2 ընկերական հանդիպում: Երկու անգամ էլ հաջողությունն ուղեկցել է իռլանդացիներին, համապատասխանաբար՝ 2:0 և 3:0 հաշվով: Հանդիպումը կկայանա Երևանի ժամանակով ժամը 20:00-ին: