«Եվրո 2016». Կիրան Կլարկը «արջի ծառայություն» է մատուցում Իռլանդիային
СпортԵվրո 2016-ում E խմբի բացման խաղը Իռլանդիայի և Շվեդիայի հավաքականներինն էր: «Փարիզի արքան» `Զլատան Իբրահիմովիչը, կրկին հարազատ քաղաքում էր: Այս անգամ Զլատանը սիրելի հավաքականի մարզաշապիկով էր:
Իռլանդիան և Շվեդիան բաժանվել են խաղաղությամբ. արձանագրվել է 1-1 հաշիվ:
Թիմերը խաղադաշտ էին դուրս եկել հետևյալ մեկնարկային կազմերով.
Իռլանդիա. Ռենդոլֆ, Կոուլման, Կլարկ, Օ՝Շի, Ուիլան, Մակկարտի, Լոնգ, Հենդրիկ, Ուոլթերս, Բյերդի, Հուլահան:
Շվեդիա. Իսակսոն, Լուստիգ, Գրանկվիստ, Օլսոն, Նիլսոն-Լինդելոֆ, Ֆերսբերգ, Չելստրյոմ, Բերգ, Լարսոն, Լեւիցկի, Իբրահիմովիչ:
Գլխավոր մրցավար. Միլորադ Մաժիչ:
1-ին խաղակեսում Իռլանդիայի հավաքականը անակնկալ կերպով տիրեց նախաձեռնությանը և ամբողջությամբ հսկողության տակ առավ դաշտի կենտրոնը: Շվեդիան ամբողջ 45 րոպեի ընթացքում չկարողացավ հակախաղ գտնել Մարտին Օնիլի թիմին: Իռլանդիան առաջին վտանգավոր գրոհը կազմակերպեց 9-րդ րոպեին, երբ Ջեֆ Հենդրիկի հարվածից հետո հիանալի ցատկով Շվեդիային փրկեց Իսակսոնը: Իռլանդիայի հաջորդ գրոհը կայացավ 17-րդ րոպեին. Ջոն Օշիի կարող էր գնդակն ուղղել Իսակսոնի դարպասը, սակայն կլորը շեղ ընթացավ: «Կանաչներ»-ը ամենավտանգավոր պահը ստեղծեց 31-րդ րոպեին ՋեÖ † Հենդրիկի հեռահար կրակոցից հետո, գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին և Շվեդիան հրաշքով չհայտնվեց պարտվողի կարգավիճակում: 1-ին խաղակեսի վերջին գրոհը նորից իռլանդացիներինն էր: Այս անգամ էլ շվեդներին ներեց Շեյն Լոնգը: Առաջին կեսը գոլազուրկ ավարտ ունեցավ:
2-րդ խաղակեսը սկսվեց Իռլանդիայի հավաքականի գրոհների նշանաբանով և դա տվեց իր արդյուքը: 48-րդ րոպեին Կոուլմենի փոխանցումից հետո Ուես Հուլահանը գրավեց Շվեդիայի հավաքականի դարպասը և առաջ մղեց իր թիմին: Շվեդները բաց թողած գոլից հետո ակտիվացան Իբրահիմովիչի գլխավորությամբ և մինչև 60-րդ րոպեն կազմակերպեցին մի քանի վտանգավոր գրոհներ, սակայն Դարեն Ռենդոլֆին խոցել չկարողացան: Իռլանդիան կրկին տիրեց գնդակին ու սկսեց իր կամքը թելադրել: Շվեդական տարօրինակությունն այս խաղում օգնեց Էրիկ Համրենի խաղացողներին: Մի քանի դրվագում Իռլանդիայի հավաքականի ֆուտբոլիստ Կիրան Կլարկը մոտ էր ինքնագոլի: Ու եղավ այն, ինչից ամենաշատն էր վախենում Կլարկը: Վերջինս Իբրահիմովիչի փոխանցումից հետո պարզեց գլուխը և գնդակը հեռացնելու փոխարեն գրավեց սեփական դարպասը: Շվեդիան հավասարեցրեց հաշիվը 1-1: Հետագայում թիմերը հանգստացան և բավարարվեցին 1-ական միավորով: Սա հանդիպման տրամաբանական ելքն էր: