«Եվրո 2016». Իտալիայի հավաքականը վստահ հաղթանակ տարավ
СпортԵվրո 2016-ում կայացավ E խմբի և առհասարակ խմբային փուլի 1-ին տուրի ամենակենտրոնական հանդիպումը: Մրցեցին Իտալիայի և Բելգիայի ազգային ընտրանիները: «Արմենպրես»-ը հաղորդում է, որ Իտալիան հաղթել է 2-0 հաշվով:
Թիմերը խաղադաշտ էին դուրս եկել հետևյալ մեկնարկային կազմերով.
Բելգիա ` Կուրտուա, Սիման, Ալդերվեյրելդ, Վերմալեն, Վերտոնգեն, Վիտսել, Նայնգոլան, Ֆելաինի, Դե Բրույնե, Ազար, Լուկակու
Իտալիա ` Բուֆոն, Բարցալի, Բոնուչի, Կիելինի, Կանդրեւա, Պարոլո, Դե Ռոսի, Ջակերինի, Դարմիան, Էդեր, Պելե
Գլխավոր մրցավար. Մարկ Կլատենբուրգ:
Բելգիա-Իտալիա հանդիպման առաջին խաղակեսը իր դիտարժանությամբ արդարացրեց երկրպագուների սպասելիքները: Խաղադաշտում կար պայքար ամեն սանտիմետրի համար, կար խաղային բարձր կարգապահություն և ֆուտբոլիստների անմնացորրդ նվիրում: 1-ին կեսի անդրանիկ վտանգավոր գրոհը կազմակերպեց Բելգիան, որը Ռաջա Նայնգոլանի հարվածից հետո հիանալի խաղաց Ջանլուիջի Բուֆոնը և փրկեց Իտալիային: Իտալիան վտանգավոր գրոհով պատասխանեց միայն 29-րդ րոպեին, երբ Գրացիանո Պելեի պտտեցրած հեռահար հարվածից հետո գնդակը անցավ Բելգիայի դարպասի կողքով: Իտալիան շարունակեց գրոհել և 32-րդ րոպեին Էմանուելե Ջիակերինին խորքից ստանալով գնդակը մեն մենակ հայտնվեց Տիբո Կուրտուայի առջև ու գրավեց Բելգիայի դարպասը: Իտալիան առաջ անցավ հաշվի մեջ: Սկուդրա աձուրան շարունակեց գրոհների տարափը: 35 և 36-րդ րոպեներին Բելգիային նորից փրկեց Տիբո Կուրտուան: 1-ին խաղակեսը Բելգիան եզրափակեց Կևին դե Բրույնեի հարվածով, որից հետո իտալացի պաշտպանները փակեցին գնդակի ճանապարհը: Իտալիան մնաց հաղթողի դերում 1-0:
2-րդ խաղակեսը սկսվեց համամատաբար հանդարտ մթնոլորտում: Իտալիան թուլացրեց զգոնությունը և թույլ տվեց Բելգիային 53-րդ րոպեին կազմակերպել 100 տոկոսանով գոլային գրոհ, որի արդյունքում դե Բրույնեի փոխանցումից հետո Ռոմելու Լուկական Բուֆոնի վրայով փորձեց գնդակն ուղղարկել Իտալիայի հավաքականի դարպասը: Կլորը մի քանի սանտիմետր շեղ ընթացավ: Բելգիան հերթական վտանգավոր գրոհը ստեղծեց 82-րդ րոպեին.Դիվոկ Օրիգիի գլխի հարվածը բարձր ընթացավ: Իտալիան հակագրոհեց 85-րդ րոպեին և Չիրո Իմոբիլեի հեռահար կրակոցի արջև կանգնեց Տիբո Կուրտուան: Բելգիան վերջնամասում առաջ նետվեց, իսկ Սկուդրա աձուրան հակագրոհի վրա կրկնապատկեց հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Գրացիանո Պելեն: Իտալիան վստահ հաղթանակ տարավ և վաստակեց 3 միավոր: