ԸՕ-ի վերաբերյալ ՀՀԿ-ն քննարկումներ է ունեցել միայն ՀԱԿ խմբակցության հետ
ПолитикаՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն այսօր անդրադարձավ ՀՀ ընտրական օրենսգրքի հետ կապված խնդիրներին: Լրագրողների հետ զրույցի ժամանակ նա նշեց, որ կոնսենսուս գոյություն ունի:
«102 կողմ ձայները վկայում են կոնսենսուսի մասին, սակայն ԸՕ-ի մի քանի հարցի շուրջ քննարկումներ կա եւ այս փուլում: Ես չեմ ցանկանում փակագծեր բացել եւ նշել, թե որ հարցերի շուրջ են քննարկումներ տեղի ունենում»,- ասաց պատգամավորը՝ վստահեցնելով, որ մոտ ժամանակներս կլինեն այդ հարցերի շուրջ ընդհանուր մոտեցումներ:
«Խնդիրն իշխանությունն ու ընդդիմությունը չէ, խնդիրը նաեւ քաղաքացիական հասարակությունն է, միջազգային այն հանրությունը, այն փորձագետները, ովքեր նաեւ իրենց եզրակացութունը պետք է տան, թե այդ դրույթները այս կարճ ժամանակահատվածում արդյո՞ք հնարավոր են իրագործել, թե՞ ոչ»,- ասաց նա՝ հավելելով, թե Ընտրական օրենսգիրքը կյանքի է կոչվել եւ պետք է իրագործվի ամբողջ թափով ու պատրաստ լինի մինչեւ 2017 թվականի գարունը` համապետական ընտրությունները: Պատգամավորը նաեւ նշեց, որ կուսակցություններից քննարկումներ են ունեցել միայն ՀԱԿ խմբակցության հետ, քանի որ դժգոհություններ միայն նրանք են բարձրացրել, սակայն քննարկումները հետո կլինեն 4+4+4 ձեւաչափով, որում բոլոր քաղաքական ուժերն են: Պատգամավորը հավելեց, որ քննարկումներին վերջում կմասնակցի նաեւ քաղաքացիական հասարակությունը: