Յանկովիչը հաջողությամբ է մեկնարկել Մալյորկայի թենիասյին մրցաշարում
СпортՍերբ թենիսիստուհի Ելենա Յանկովիչը հաջող է մեկնարկել Մալյորկայում անցկացվող թենիսի միջազգային մրցաշարում:«Արմենպրես»-ը հաղորդում է, որ Յանկովիչը 1-ին փուլում ուժերը չափել է Աննա Կոնյուխի հետ: Սերբ թենիսիստուհին բավական վստահ է անցկացրել հանդիպումը և կարողացել է այն հաղթական ավարտի հասցնել 2 սեթում: Արձանագրվել է 7-5, 6-3 հաշիվ:
Մալյորկայի մրցաշարը իր հարկի տակ է հավաքել աշխարհի մի շարք հեղինակավոր թենիսիստուհիների: Առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 225 հազար ամերիկյան դոլար: