«Բավարիան» հրաժարվել է Ալաբային վաճառել «Ռեալին»
Спорт«Ռեալը» ցանկանում է ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբային։
Անցյալ շաբաթ «Արքայական ակումբի» ներկայացուցիչը հանդիպել է «Բավարիայի» ղեկավարության հետ։ Մադրիդցիներն Ալաբայի դիմաց 50 միլիոն եվրո են առաջարկել, սակայն մյունխենցիները մերժել են առաջարկը։ «AS»-ի փոխանցմամբ՝ մյունխենցիները մտադիր չեն նվազեցնել ավստրիացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը, որը կազմում է 80 մլն եվրո։
Հայտնի է, որ «Ռեալի» գլխավոր տնօրեն Խոսե Անխել Սանչեսը մի քանի անգամ հանդիպել է ֆուտբոլիստի հոր՝ Ջորջ Ալաբայի հետ, որը ողջունում է «Ռեալի» հետաքրքրությունը։