Ереван, 17.Май.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войны Армения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров «Армения — музей под открытым небом» — СМИ Российский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в США Проведены обыски в офисе «Сильной Армении» в Ванадзоре Арагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорах В Армении официально запущена монетизация YouTube Последний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — Амстердам Армения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри» Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человек


Կառավարությունը ներկայացրել է Ընտրական օրենսգրքի շուրջ լայն կոնսենսուս ձևավորելու հիմք ստեղծող առաջարկներ

Политика

Ընտրական օրենսգրքի ընդունումից հետո կառավարությունը տարբեր քաղաքական ուժերի հետ շարունակել է քննարկումները դրա շուրջ ավելի լայն կոնսենսուս ձևավորելու համար և ներկայացրել է օրենսգրքում փոփոխությունների առաջարկներ: Դրանք կարող են հիմք դառնալ ընդդիմության և իշխանության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության միջև կոնսենսուսի համար: Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովում 4+4+4 ձևաչափով քննարկման ժամ անակ այս մասին ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: 

«Մենք համարում ենք, որ ընտրական օրենսգիրքն Ազգային ժողովի կողմից  ընդունվել է լայն կոնսենսուսով, սակայն համարում ենք, որ ինչքան լայն լինի այդ կոնսենսուսն, այնքան ավելի  լավ, դրա համար մենք շարունակեցինք տարբեր քննարկումները, որոնք հնարավորություն տվեցին մի առաջարկ ձևակերպել, որը ձեզ ներկայացվել է»,- նշեց Հարությունյանը՝ դիմելով քննարկմանը մասնակից ընդդիմադիր քաղաք ական ուժերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին:

Ներկայացնելով առաջարկվող փոփոխությունները՝ Դավիթ Հարությունյանն ընդգծեց, որ ընտրական օրենսգրքում ներդրվելու է մատնահետքերով էլեկտրոնային գրանցման համակարգր: 

«Մենք մինչև ընտրությունները կկազմակերպենք մատնահետքերի նախագրանցում, որպեսզի ընտրությունների ժամանակ ընտրողը գրանցվի ոչ թե անձը հաստատող փաստաթղթով, այլ մատնահետքով: Որպեսզի այդ նախագրանցումը կարողանանք հեշտ կազմակերպել, մենք դա կանենք պայմանով, որ նախագրանցումն անցնելուց հետո քաղաքացիները կստանան անվճար նույնականացման քարտ: Նախագրանցումը կավարտվի ընտրություն ներից 20 օր առաջ, այդ մատնահետքերը կհավաքվեն մեկ ընդհանուր շտեմարանում և էլեկտրոնային գրանցման գործընթացը կկարողանանք կազմակերպել մատնահետքով»,- նշեց Հարությունյանը՝ հստակեցնելով, որ կարող են լինել բացառիկ դեպքեր, երբ էլեկտրոնային սարքավորումը չի իրականացնի ընտրողի մատնահետքի իդենտիֆիկացումը և այդ դեպքերում ընտրողը կգրանցվի անձը հաստատող փաստաթղթով՝ անձնագրով կամ նույնականացման քարտով:

Անդրադառնալով ստորագրված ընտրական ցուցակները հրապարակելու ընդդիմության պահանջին՝ Հարությունյանն ընդգծեց, որ արդեն ընդունված ընտրական օրենսգրքում սահմանվել է մեխանիզմ, որը հնարավորություն է տալիս ծանոթանալ այդ ցուցակներին՝ չխախտելով այդ հարցում Վենետիկի հանձնաժողովի սահմանած սկզբունքները: 

«Ընդունված ընտրական օրենսգրքով սահմանվել է, որ ընտրություններից հետո վստահված անձինք կարող են իրենց ընտրական հանձնաժողովից պահանջել և ստանալ ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակը, ծանոթանալ դրանց հետ, կատարել արտագրություն: Հիմա մենք ևս մեկ կարևոր փոփոխություն ենք առաջարկում: Եթե կլինեն կուսակցություններ, որոնք մասնակցել են ընտրություններին, սակայն ինչ-ինչ պատճառով որևէ տեղամասում չեն կարողացել վստահված անձ ունենալ, կարող են դիմել համապատասխան ընտրատարածքային հանձնաժողով և ստանալ հնարավորություն ստորագրված ընտրացուցակներին ծանոթանալու»,- մանրամասնեց Հարությունյանը:

Իշխանությունները համաձայն են նաև ընտրական ողջ գործընթացը ուղիղ հեռարձակմամբ ներկայացնելու ընդդիմության առաջարկին: Դավիթ Հարությունյանը հստակեցրեց, որ իրենք պատրաստ են ընտրական օրենսգրքում սահմանել ընտրական գործընթացի օնլայն հեռարձակման պահանջը այն պայմաններով, որ առաջարկել է ընդդիմությունը: Սա նշանակում է, որ հանրապետության բոլոր ընտրական տեղամասերում տեղադրվելու են տեսախցիկներ և ողջ գործընթացն օնլայն հեռարձակվելու է բոլոր տեղամասերից: 

«Սրանք էին հիմնական առաջարկները, որ մենք ձևակերպել ենք մեկ փաստաթղթում և ներկայացր ել ենք ձեզ: Եթե գալիս ենք համաձայնության, մենք պետք է համատեղ դիմենք միջազգային դոնոր կազմակերպություններին՝ ֆինանսավորման հարցով, որովհետև առանց լուրջ ֆինանսավորման մենք չենք կարող այս խնդիրները լուծել: Բացի այդ, կառավարությունն այս առաջարկները ձևակերպելու և դրանք օրենսգրքում ամրագրելու հարցով կհրավիրի արտահերթ նիստ, եթե մենք գալիս ենք ընդհանուր հայտարարի»,- եզրափակեց Հարությունյանը:

Քննարկմանը մասնակից ընդդիմադիր քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները իրենց գոհունակությունը հայտնեցին ներկայացված առաջարկների հետ՝ ընդգծելով, որ այդ առաջարկները լավ հիմք են ընտրական օրենսգրքում փոփոխությունների շուրջ քննարկումները վերսկսելու համար:

 

 

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян