Ереван, 27.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


ՀՀ վարչապետը հանձնարարել է երկու ամսվա ընթացքում առաջարկել հակակոռուպցիոն մարմնի մոդել

Общество

ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում հունիսի 15-ին տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Օրակարգի առաջին հարցով ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը և «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարեն Զադոյանը ներկայացրել են համատեղ աշխատանքային խմբի շրջանակում կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի և աշխարհի տարբեր երկրների համանման փորձի ուսումնասիրության արդյունքները: Խմբում ընդգրկված են եղել ինչպես ՀՀ արդարադատության նախարարության, այնպես էլ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) հակ ակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչներ: Խորհրդի անդամներին ներկայացված զեկույցում հանգամանալից անդրադարձ է եղել կոռուպցիայի դեմ պայքարի մարմինների ձևավորման միջազգային փորձին և միջազգային մի շարք փաստաթղթերով սահմանված հիմնարար սկզբունքներին, որոնք ուղղված են հակակոռուպցիոն մարմինների անկախության ու արդյունավետության ապահովմանը: Նշվել է, որ ուսումնասիրության արդյունքներն ի մի բերելով՝ աշխատանքային խումբը երկու տարբերակ է առաջարկում. Հայաստանում ստեղծել հակակոռուպցիոն ունիվերսալ անկախ մարմին, որը կներառի երեք բաղադրիչ՝ քն նչական, կրթական և կանխարգելիչ, կամ հակակոռուպցիոն անկախ մարմին, որը կունենա կանխարգելիչ և կրթական գործառույթներ, ինչպես նաև առանձին քննչական մասնագիտացված մարմին: Հաշվի առնելով մեր երկրի հնարավորությունները և ռեսուրսների մոբիլիզացիայի կարևորությունը՝ երկու մարմնի պարագայում էլ առաջարկվում է օգտագործել ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կարողությունները: Արփինե Հովհաննիսյանը նաև նշել է, որ երկու մոդելների դեպքում էլ անհրաժեշտ է առաջ շարժվել գործիքակազմի համապարփակ տրամադրմա ն սկզբունքով: Հարցի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, հնչել են մի շարք կարծիքներ և առաջարկություններ: 

«Մենք պետք է հաշվի առնենք, որ ներկայացված յուրաքանչյուր մոդել ունի իր առավելությունները և թերությունները և, լսելով հարցադրումները, այսօր վերջնական որոշում դեռ չենք կարող կայացնել: Հանձնարարում եմ արդարադատության նախարարությանը՝ բազմակողմանի քննարկել առաջարկված մոդելները, ևս մեկ անգամ վերհանել  դրական ու բացասական կողմերը և երկու ամսվա ընթացքում որոշում կայացնելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնել: Պետք չէ շտապել, եթե նաև օրենսդրության հետ հակասություններ կան, պետք է ուսումնասիրել և միջազգային փորձագետների ևս ներգրավել», - ամփոփելով քննարկումը՝ նշել է վարչապետը:

Հաջորդիվ Կարեն Զադոյանը ներկայացրել է պետական գնումների ոլորտում իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրման և օֆշորային գոտիներից պետական գնումներին մասնակցության արգելքի սահմանման հարցը: Նա նշել է, որ հարցը բարձրացվել է բիզնես ասոցիացիաների և ՔՀԿ-ների հետ աշխատանքային քննարկումների ընթացքում՝ որպես կոռուպցիոն ռիսկեր պարունակող հրատապ խնդիր: Ներկայացնելով կատարված ուսումնասիրության արդյունքները՝ Կարեն Զադոյանը նշել է, որ օֆշորային գոտիներից բխող հիմնական վտանգն այն է, որ շատ ընկերություններ, որոնց սեփականատերերը հայտնի չեն, օ ֆշորային գոտիներում գրանցվելով՝ Հայաստանում հաղթում են պետական գնումների մրցույթներում: Նրա խոսքով՝ նաև Վերահսկիչ պալատի բացահայտումներից պարզ է դառնում, որ հիմնականում ոչ ռեզիդենտ կամ օֆշորային գոտում գրանցված կազմակերպություններն ստեղծվել են արհեստականորեն` գնումների մասնակցելու համար, իսկ ՀՀ օրենսդրությամբ որևէ արգելք նախատեսված չէ, և օֆշորային գոտիներում գրանցված կազմակերպությունները կարող են մասնակցել պետական գնումներին:

Գնումներում թափանցիկությունն ու հաշվետվողականությունը բարձրացնելու և կոռուպցիայի մակարդակը նվազեցնելու համար որպես լուծման տարբերակ առաջարկվում է, որպեսզի կառավարությունը պարտադրի իր հետ պայմանագիր կնքել ցանկացող կազմակերպություններին բացահայտել իրական սեփականատերերին, ինչպես նաև պետք է վերջիններիս վերաբերյալ ինֆորմացիան հանրայնացվի անվճար հիմունքներով: Զեկուցողը նշել է, որ նշված մոտեցման կիրառման վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրությունը և արձանագրված վիճակագրությունը վկայում են կոռուպցիայի մակարդակի նվազման մասին: Արձագանքելով՝ վարչապետ Աբրահամյանն ընդհանուր առմամբ ընդունելի է համարել առաջարկվող մոտեցումը, և, նշելով, որ հարցը շատ կարևոր է ու ընդգրկուն, հանձնարարել է արդարադատության նախարարին՝ երկամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել օրենսդրական փաթեթ:

Այնուհետև զեկուցումով հանդես է եկել «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի թղթակից Սառա Պետրոսյանը, ով ներկայացրել է «Օտարումների գործընթացի օրինականության ապահովում» և «Աճուրդների իրականացման գործընթացը տեղական ինքնակառավարման մարմիններում» հետազոտությունների արդյունքները: Նա անդրադարձել է Հայաստանի Հանրապետությունում հետազոտության առարկա հանդիսացող ոլորտում գործող օրենսդրության, աճուրդների հրապարակայնության ապահովման, հայտարարությունների բովանդակության օրենսդրական պահանջի կիրառման, աճուրդների իրականացման ընթացակարգի և այն խախտելու օրենսդրական հետևանքների, փակ և դասական աճուրդների, աճուրդի մեկնարկային գնի և այլ հարցերի կապակցությամբ բացահայտված բացթողումներին և աճուրդի գործընթացի կազմակերպման խախտումներին:

Ներկայացնելով իր առաջարկությունները՝ Սառա Պետրոսյանն առաջնահերթ է համարել աճուրդների իրականացման գործընթացը կարգավորող օրենսդրության բարելավումը՝ վերացնելով օրենքների և ենթաօրենսդրական ակտերի միջև առկա հակասություններն ու թերությունները, աճուրդների իրականացման օրինակելի կանոնակարգի մշակումը՝ պարտադիր բոլոր համայնքների համա ր, աճուրդներ իրականացնող մասնագիտացված կառույցի ստեղծումը, համայնքային գույքի օտարման, կրկնաճուրդների գործընթացի արդյունավետ կազմակերպումը, հնարավորինս լայն իրազեկումը և այլն: Նշելով, որ ոլորտում խնդիրներ և բացթողումներ կան՝ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությանը՝ տեղում ստուգումներ իրականացնել և փաստեր ներկայացնել:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ այս բնագավառում օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն կա, և հանձնարարել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին, հաշվի առնելով ներկայացված բոլոր փաստերը և բացթողումները, երկու ամսվա ընթացքում կառավարության աշխատակազմ ներկայացնել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որը ևս մեկ անգամ կքննարկվի շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ և կներկայացվի Ազգային ժողով:  

Օրակարգային հարցերի շրջանակում «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) ՀԿ-ի փոխտնօրեն Սոնա Այվազյանը ներկայացրել է «Պաշտպանության համակարգի հակակոռուպցիոն համաթիվ 2015թ.» գլոբալ ուսումնասիրության շրջանակում ՀՀ պաշտպանության համակարգի ռիսկերի գնահատումը: Որպես իրականացված հետազոտության եզրակացություն՝ առաջարկվում է բարձրացնել համակարգի թափանցիկությունը և արդյունավետությունը, ինչն անհրաժեշտ է հասարակության և զինված ուժերի միջև վստահության ամրապնդման և բյուջեի ծախսման առավելագույն արդյունավետության համար:

Զեկույցով է հանդես եկել նաև ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ով ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարության ոլորտում Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) հետ համագործակցության շրջանակում իրականացվող բարեվարքության (բարեխղճության) ամրապնդմանն ուղղված գործողությունների ծրագրի ընթացքը և իրականացվող գործողությունները:

Ամփոփելով հարցի շուրջ ծավալված մտքերի փոխանակությունը՝ վարչապետն ընդգծել է, որ մեր երկրի անվտանգության արդյունավետ ապահովումը պայմանավորված է նաև կոռուպցիոն ռիսկերի նվազեցմամբ, և այդ գործընթացը պետք է շարունակական լինի: Կառավարության ղեկավարը նշել է, որ ԹԻՀԿ ուսումնասիրության արդյունքները կարող են օգտակար լինել ՀՀ պաշտպանության նախարարությանը կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված ծրագրերում և նախաձեռնություններում:

Бывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-Даби