Հայ մարզիկներն ուժերը չափում են հրաձգության Եվրոպայի առաջնությունում
СпортԷստոնիայի մայրաքաղաք Տալլինում հունիսի 12-ին սկսվել է Եվրոպայի երիտասարդների հրաձգության առաջնությունը` փոքր տրամաչափի հրացան և ատրճանակ ձևերից: Առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները 2-ն են: Ինչպես տեղեկացրին ՀՀ հրաձգության ֆեդերացիայից, Հրաչ Բաբայանը պայքարելու է հրացան ձևում, իսկ Զավեն Իգիթյանը՝ ատրճանակում: Մարզիկները մրցմանը կմասնակցեն Հայաստանի հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի ղեկավարությամբ:
Հրաչ Բաբայանը հունիսի 16-ին` Հայաստանի ժամանակով ժամը 11:00-ին, կմասնակցի 50մ հրացան պառկած դիրքից վարժությանը, իսկ Զավեն Իգիթյանը` ժամը 13:15-ին 50մ փոքր տրամաչափի ատրճանակ վարժությանը: