Մոսկվայում ՀԱՊԿ ֆինանսատնտեսական փաստաթղթերի քննարկումներին կմասնակցի ՀՀ ՊՆ ներկայացուցիչը
ПолитикаՄոսկվայում հունիսի 15-17-ն անցկացվող «Միջազգային բանակային խաղեր-2016» մրցումների նախապատրաստման պլանավորման ամփոփիչ համաժողովին և անցկացման վայրերի տեղազննությանը մասնակցում է ՀՀ ՊՆ բարձրագույն սպայական խորհրդի անդամ, «Տանկային բիաթլոն ֆեդերացիայի» հայկական մասնաճյուղի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մ.Սարգսյանի գլխավորած աշխատանքային խումբը:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հունիսի 16-17-ը Մոսկվայում անցկացվող ՀԱՊԿ ֆինանսատնտեսական գործունեությունը կարգավորող փաստաթղթերի նախագծերի քննարկումներին կմասնակցի ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության ներկայացուցիչը: