«Եվրո-2016»․ Անգլիա – Ուելս խաղը մեկնարկեց
СпортՖուտբոլի Եվրոպայի 2016 թվականի առաջնության B խմբում մեկնարկել է Անգլիա – Ուելս խաղը։ Հանդիպումը սպասարկում է գերմանական մրցավարական անձնակազմը՝ Ֆելիքս Բրիխի գլխավորությամբ։
Մեկնարկային կազմերը հետևյալն են՝
Անգլիա․ Ջո Հարթ, Քայլ Ուոլքեր, Դենի Ռոուզ, Քրիս Սմոլինգ, Գերի Քեյհիլ, Ադամ Լալանա, Էրիկ Դայեր, Ռահիմ Ստերլինգ, Դելե Ալի, Ուեյն Ռունի, Հարի Քեյն
Ուելս․ Ուեյն Հենեսի, Քրիս Գաթներ, Նեիլ Թեյլոր, Բեն Դեյվիս, Ջեյմս Չեսթեր, Էշլի Ուիլյամս, Ջեյ Ալեն, Հալ Ռոբսոն-Կանու, Աարոն Ռեմսի, Գարեթ Բեյլ, Ջո Լեդլի
Հիշեցնենք, որ առաջին խաղում Ուելսի հավաքականը 2։1 հաշվով պարտության էր մատնել Սլովակիայի ընտրանուն, իսկ Անգլիա – Ռուսաստան խաղն ավարտվել է ոչ-ոքի։