Մատեո Կովաչիչը վարձավճարով հանդես կգա «Ռոմա»-ում
СпортԱրքայական ակումբը համաձայնել է կիսապաշտպան Մատեո Կովաչիչին զիջել այլ ակումբի: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էր իտալական «Ռոմա»-ն, ով արդեն հասցրել է պայմանավորվել «Ռեալ»-ի հետ: Կովաչիչը խաղալու է վարջավճարով:
«Արմենպրես»-ը հաղորդում է, որ այդ մասին փոխանցում է «La Gazzetta dello Sport »-ը: Խորվաթիայի հավաքականի երիտասարդ ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում է տեղափոխվել արքայական ակումբ, սակայն «Ռեալ»-ի մեկնարկային կազում առկա մրցակցույթան պատճառով խաղաժամանակ չի ստանում: Կովաչիչը Խորվաթիայի հավաքականի կազմում մասնակցում է Եվրո 2016-ին: