Եվրո-2016․ Գերմանիա-Լեհաստան խաղի մեկնարկային կազմերը
СпортԵրևանի ժամանակով 23։00-ին մեկնարկելու է Եվրոպայի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի՝ Գերմանիա-Լեհաստան հանդիպումը։ Հավաքականները խաղին կմասնակցեն հետևյալ մեկնարկային կազմերով․
Գերմանիա․ Նոյեր - Հեկտոր, Հյովեդես, Հյումմելս, Խեդիրա, Օզիլ, Դրաքսլեր, Մյուլլեր, Բոատենգ, Կրոս, Գյոտցե։
Լեհաստան․ Ֆաբիանսկի - Պազդան, Ենդզեյչիկ, Մոչինսկի, Միլիկ, Լևանդովսկի, Կրիխովյակ, Գրոսիցկի, Գլիկ, Բլաշիկովսկի, Պիշչեկ։
Հիշեցնենք, որ առաջին տուրում Գերմանիան հաղթել է Ուկրաինային, իսկ Լեհաստանը՝ Հյուսիսային Իռլանդիային։