Վիսենտե դել Բոսկե․ Երկրպագուները չեն փոխի Պիկեի նկատմամբ վերաբերմունքը
СпортԻսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն չի կարծում, թե ազգային հավաքականի երկրպագուները փոխել են իրենց վերաբերմունքը Խերարդ Պիկեի նկատմամբ։ Հիշեցնենք, որ Պիկեի գոլի շնորհիվ Եվրոպայի առաջնության խմբային փուլի առաջին տուրում Իսպանիան հաղթել է Չեխիային։
-Ցավալի է, բայց Պիկեին սուլող երկրպագուները Չեխիայի դարպասը խփած գոլից հետո էլ չեն փոխի իրենց վերաբերմունքը։ Պիկեն պաշտպանում է Իսպանիայի պատիվը, սակայն ոչ բոլորն են դա ընդունում,-Վիսենտե դել Բոսկեի խոսքը մեջբերված է «Cadena Ser»։
Իսպանիայի հավաքականի երկրպագուների մի մասը Պիկեին չի սիրում նրա՝ այլ ակումբներին ուղղված վիրավորական արտահայտությունների և Կատալոնիայի անկախացման վերաբերյալ կոչերի համար։