Եվրո-2016․ Իսպանիա-Թուրքիա խաղի մեկնարկային կազմերը
СпортԵվրոպայի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում գործող չեմպիոն Իսպանիան մրցելու է Թուրքիայի հետ, հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 23։00-ին։ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ հավաքականները կխաղան հետևյալ կազմերով․
Իսպանիա․ Դավիդ դե Խեա - Խերարդ Պիկե, Սերխիո Բուսկետս, Անդրես Ինյեստա, Ալվարո Մորատա, Սեսկ Ֆաբրեգաս, Սերխիո Ռամոս, Խուանֆրան, Ժորդի Ալբա, Դավիդ Սիլվա, Նոլիտո։
Թուրքիա․ Վոլկան Բաբաջան - Հական Բալտա, Հական Չալխանողլու, Գեկհան Գենյուլ, Սելչուկ Ինան, Արդա Թուրան, Օգուզխան Էզյակուպ, Մեհմետ Թոփալ, Օզան Թուֆան, Բուրակ Յիլմազ, Ջաներ Էրիկին։
Հիշեցնենք, որ առաջին տուրում Իսպանիան նվազագույն հաշվով հաղթել է Չեխիային, իսկ Թուրքիան պարտվել է Խորվաթիային։