Բեն Արֆան հնարավոր է տեղափոխվի Լեսթեր
СпортԱնգլիական «Լեսթերը» հետաքրքրված է ֆրանսիացի կիսապաշտպան Հաթեմ Բեն Արֆայի ծառայություններով,- տեղեկացնում է Goal.com-ը:
29-ամյա ֆուտբոլիստը չի երկարաձգել իր պայմանագրի ժամկետը «Նիսի» հետ եւ կարող է տեղափոխվել Անգլիա ազատ գործակալի կարգավիճակով:
Բեն Արֆան կարող է փոխարինել «աղվեսների» կիսապաշտպան Ռիյադ Մարեզին, ով, ըստ ամենայնի, կլքի թիմը Եվրո-2016-ից հետո:
Հիշեցնենք, որ Բեն Արֆան հետաքրքրել է նաեւ ՊՍԺ-ին եւ «Սեւիլյային»: