«Եվրո 2016». Իսպանիան ջախջաղեց Թուրքիային
Спорт«Եվրո 2016»-ի «D» խումբը ունի բացահայտ առաջատար: Իսպանիայի և Թուրքիայի հավաքակնները հանդիպեցին Նիս քաղաքում: «Արմենպրես»-ը հայտնում է, որ Իսպանիա-Թուրքիա խաղն ավարտվել է 3-0 հաշվով հոգուտ Իսպանիայի:
Թիմերը խաղադաշտ էին դուրս եկել հետևյալ մեկնարկային կազմերով.
Իսպանիա՝ Դե Խեա, Խուանֆրան, Ռամոս, Պիկե, Ալբա, Բուսկետս, Ֆաբրեգաս, Ինիեստա, Սիլվա, Նոլիտո, Մորատա;
Թուրքիա. Բաբաջան, Գյոնուլ, Բալթա, Էրկին, Տուֆան, Թոփալ, Օզյակուպ, Ինան, Թուրան, Չալհանօղլու, Յիլմազ։
Գլխավոր մրցավար` Միլորադ Մաժիչ:
Իսպանիայի և Թուրքիայի հավաքակնների միջև հանդիպման առաջին խաղակեսը ավելի քան հաջող դասավորվեց Եվրոպայի կրկնակի չեմպիոնների համար: Թուրքիան առաջին տուրում կրած պարտությունից հետո դեռ չէր հասցրել ուշքի գալ ու կրկին ցավալի իրավիճակում հայտնվեց 1-ին կեսում: Խաղի անդրանիկ վտանգավոր գրոհը Իսպանիան կազմակերպեց արդեն 6-րդ րոպեին: Ալվարո Մորատայի հարվածից հետո Վոլկան Բաբաջանը կարողացավ փրկել իր թիմին: Իսպանիան անընդհատ գրոհում էր, սակայն ամենավտանգավոր պահերը սկիզբ առան 29-րդ րոպեից: Նոլիտոն սկսեց արդարացնել Վիսենտե Դել Բոսկեի հույսերը: Նա հեռահար հարվածով փորձեց գրավել Բաբաջանի դարպասը, բայց գնդակը շեղ ընթացավ: Անցավ 5 րոպե Նոլիտոն արդեն հարվածի դուրս բերեց Ալվարո Մարատային: «Յուվենթուս»-ի հարձակվողը գլխի հարվածով բացեց խաղի հաշիվը` 1-0: Հաջորդ վտանգավոր գրոհը կրկին անցավ Նոլիտոյի մասնակցությամբ: Այս անգամ «Սելտա»-ի ֆուտբոլիստը եզրափակողն էր: Ֆաբրեգասը փոխանցեց գնդակը տուգանային հարապարակ, իսկ Մեհմեդ Թոփալը գնդակը հեռացնելու փոխարեն, այն նվիրեց Նոլիտոյին` վերջինիս մնում էր միայն գրավել դարպասը: Առաջին կեսը Իսպանիան ավարտեց 2-0 հաշվով և Նոլիտոյի «բենեֆիս»-ով:
2-րդ խաղակեսին Իսպանիան մոտեցավ նույն տրամադրությամբ, ինչ առաջինին: Թուրքիայի հավաքականը կարծես մնացել էր հանդերձարանում: Խաղադաշտում գործում էր ընդամենը մեկ հավաքական: Իսպանիան գրոհում էր, Իսպանիան՝ գնդակ կորցում, իսկ Թուրքիան նույնիսկ գնդակ պահել կամ խլել չէր կարողանում: Իսպանացիները իրենց առավելությունը եռապատկեցին 48-րդ րոպեին: Անդրես Ինիեստան ֆանտաստիկ փոխանցումով կտրեց Թուրքիայի պաշտպանությունը և ազատ Ալբային հասցեագրեց գնդակը: Ժորդին ժլատություն չարեց ու փոխանցեց գնդակն Ալվարո Մարատային: Մորատան դուբլ ձևակերպեց այÕ ½ խաղում. հանուն արդարության նշենք, որ Իսպանիան գոլը հեղինակեց խաղից դուրս վիճակից: «Կարմիր Ֆորիա»-ի հերթական վտանգավոր գրոհից հետո Թուրքիային նորից փրկեց Վոլկան Բաբաջանը: Այս անգամ էլ հարվածում էր փոխարինման դուրս եկած Բրունո Սորիանոն: Թուրքիան առաջին վտանգավոր գրոհը կազմակերպեց միայն 88-րդ րոպեին: Օլջայ Շահանը, հայտնվելով մեն-մենակ Դավիդ դե Խեայի առջև, չկողմնորոշվեց ինչ անել գնդակի հետ և կորցրեց գոլային գրոհը: Իսպանիան բավարարվեց ունեցածով և այդպես էլ առաջ չգնաց: Խաղն ավարտվեց 3-0 հաշվով իսպանացիների օգտին, և վերջիններս միանձնյա գլխավորցին «D» խմբի մրցաշարային աղյուսակը: Թուրքիան վերջին տեղն է զբաղեցնում խմբում: