Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆեդերիկա Մոգերինիի հետ
ПолитикаԱյսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ,-հաղորդում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Զրույցի ընթացքում քննարկել են Հայաստան - Եվրոպական միություն համագործակցության մի շարք հարցեր, անդրադարձ է արվել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ԵՄ աջակցությանը։