Ереван, 15.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ինքս ինձ վրա բարկացել եմ, որ այդքան համեստ եմ եղել. Անուշ Ալեքսանյանի առաջին հեղինակային երեկոն՝ հունիսի 19-ին

Lifestyle

Այս կիրակի ժամանակակից հայկական էստրադայի երկրպագուների համար տոնական է լինելու. հունիսի 19-ին ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կողք-կողքի ներկայանալու են 90-ականներից մինչ այսօր հայկական շոու-բիզնեսում փայլող մեր աստղերը: Չգիտեմ՝ նրանց համերաշխությունը կարո՞ղ էր նման առիթ հանդիսանալ, թե ոչ, բայց այս անգամ նրանց կապող օղակը երգահան Անուշ Ալեքսանյանն է՝ իր անդրանիկ հեղինակային երեկոյով:

ORER.am-ը հյուրընկալել է երգահանին և զրուցել ուշացած մենահամերգի, օրվա անակնկալների և ստեղծագործական տարաձայնությունների շուրջ:

- Փորձե՞նք մի փոքր մանրամասնել՝ ի՞նչ է սպասվում հանդիսատեսին վաղը:

- Իմ գրեթե ողջ ստեղծագործական ուղին է լինելու բեմում՝ ինչպես եմ դարձել երգահան, ինչպես է ժամանակին անհայտ երգահանը սկսել համագործակցել հայտնի երգիչների հետ ու հայտնիություն ձեռք բերել: Նաև կենսագրական դրվագներ կլինեն… Այսպես ասած՝ իմ երգերի սիրահարներին ցանկանում եմ ծանոթացնել ինձ հետ:

- Մեծամասամբ՝ ստեղծագործություններին ծնունդ տվողները՝ սցենարիստ, ռեժիսոր, երգահան, մնում են կուլիսների հակառակ կողմում՝ փառքն ու ճանաչումը թողնելով բեմում գտնվողներին: Կարելի է ասել՝ մեր երգիչների կատարմամբ Ձեր երգերը ծանոթ են գրեթե բոլորին, սիրված են և ընդունված, բայց հանդիսատեսն այդ ամենը վերագրում է միայն նրանց՝ գուցեև չիմանալով նույնիսկ Ձեր անունը: Միայն նոր եք մենահամերգի մասին մտածում, ինչո՞ւ: Ինչպե՞ս նման գաղափար առաջացավ:

- Այո, 20 տարի լռել եմ, թեև այդ ընթացքում միշտ ստեղծագործել եմ: Հիմա ինքս ինձ վրա բարկացել եմ, որ այդքան համեստ եմ եղել, և որոշել եմ ներկայանալ հանդիսատեսին: Չգիտեմ, գուցե ժամանակը նոր է հասունացել: Ճիշտ է, ես կայանալու խնդիր չունեմ, 20 կամ 30 տարեկան չեմ, որ կյանքս նոր սկսվի, բայց երևի ժամանակն էր, որ ինքս ինձանով զբաղվեմ… Ես չեմ մեղադրում երգիչներին, իրենք իրենց գործն են անում ու ես շատ շնորհակալ եմ նրանց: Ի վերջո՝ հենց նրանց միջոցով են այդ երգերը լսվում, սիրվում ու հիթ դառնում: Երկու տարի էր՝ սևեռված էի հեղինակային երեկոյի մտքին, բայց չէր ստացվում: Վերջերս դիմեցի <Եղոյան> փրոդաքշնին: Շատ մեծ նշանակություն ունի այն փաստը, որ Խաչիկ Եղոյանի հետ դարձանք հրաշալի ընկերներ, նա ինձ շատ ոգևորեց: Ինքս շատ ընկերասեր եմ ու ինձ համար մարդկային հարաբերություններն առավել կարևոր են: Մենք արվեստի զգացմունքային մարդիկ ենք, հնարավոր է, որ կազմակերպիչը մի փոքր իմ աշխարհից չլիներ, ու ոչինչ չէր ստացվի: Ինքս շատ հեշտ, լուսավոր տրամադրություն սփռող մարդ եմ (ժպտում է):

- Եղե՞լ է դեպք, որից վիրավորվել եք որպես երգահան, գուցե բարկացել…

- Տարիներ առաջ տենդենց կար՝ հեղինակի անունը չէին գրում: Օրինակ, իմ <Չորս նամակ> երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակում նշել էին ռեժիսորի, երգչուհու անունը, բայց երգահանը բացակայում էր: Բայց ախր դա հենց նրա <պրոդուկտն> է: Հիմա այդ հարցում առաջընթաց կա, մի քանի տարի է՝ սկսել են գրել:

- Կա՞ մի երգիչ, ում հետ չեք համագործակցել:

- Այո, օրինակ Շուշան Պետրոսյանը: Չգիտեմ ինչու, բայց մենք միասին չենք աշխատել…

- Դեռ անհայտ երգահան՝ Ձեր առաջին ստեղծագործությունը, եթե չեմ սխալվում, այն ժամանակ արդեն հայտնի երգչուհի Նունե Եսայանին եք վստահել:

- Այա, շատ համարձակ, բայց ճիշտ քայլ եմ կատարել: Ես միշտ եղել եմ ու մնում եմ Նունե Եսայանի երկրպագուն: Երբ գրում էի <Չորս նամակը>, զգում էի, որ հենց նա պետք է երգի, իր ձայնին էր համապատասխան: Ամեն ինչ անում էի, որ առաջինն իրեն ցույց տամ երգը, եթե մերժի՝ նոր ուրիշին: Չեմ ժխտի, դժվար հասա այն պահին, որ նա լսի: Համառությունս օգնեց՝ լսեց… Հենց հասա նպատակիս՝ ոգևորվեցի, ու սկսվեց բուռն ստեղծագործական ընթացքը: Դրանից հետո արդեն երգիչներն էին ինձ գտնում:

- Պատահե՞լ է, որ երգչի պատճառով երգը տուժել է:

-Մեկ-երկու դեպք եղել է, որ զգացել եմ՝ երգս <կորել> է, ավելի լավ կհնչեր մեկ այլ երգչի կատարմամբ: Բայց նաև հակառակն է եղել՝ կատարողն այնքան ջիղ ու հոգի է դրել, որ երգը լիովին կայացել է:

- Մեր ժամանակներում կոմերցիան հաճախ <փչացնում> է երգը՝ այն համեմելով մեզ համար անընդունելի մուղամով: Ինքներդ երբևէ գնացե՞լ ոք այդ կոմերցիայի ետևից:

-Գիտեք, իմ երգերից <Սիրահարվել եմ> երգը, որը կատարում են Մհերն ու Նունե Եսայանը, որոշ քննադատությունների առաջացավ: Նույնիսկ գրեցին, թե ամոթ է, հարսանիքի տաշի-տուշի երգ է: Բայց այն մեր հայկական ժողովրդական լադի մեջ գրված երգ է, ոչ մի մուղամ չկա: Սայաթ-Նովայից ինչքա՞ն երգեր կան, որոնք կարող ենք հարսանիքներին հնչեցնել ու պարել: Շատ են խոսում 6/8 ռեթմերի մասին, բայց ես այդ ռիթմերով երգեր միշտ գրել եմ: Վաղն էլ նման պրեմիերա կլինի Լիանայի կատարմամբ, կոչվում է <Հրաշք զավակներ>:

- Է՞լ ինչ պրեմիերա է սպասվում:

-Մհերի կատարմամբ կհնչի <Մայրիկ> երգը, Աննա Խաչատրյանի կատարմամբ՝ <Ես ու դու> կատարումը:

- Մոտ երկու ժամ 30 րոպե տևողությամբ համերգին հնարավոր կլինի՞ ներկայացնել 20 տարիների ընթացքում գրված Ձեր գրեթե 70 ստեղծագործությունները:

-Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ դժվարությամբ եմ ընտրել (ժպտում է)… ԱՄՆ-ում բնակվող երգիչներ ունենք, ովքեր այդ օրը չեն կարող մասնակցել, և, բնականաբար, այդ կատարումները դուրս են գալիս համերգային ցանկից: Նաև Քրիստինե Պեպելյանը հրաժարվեց երգել <Սիրտը իմ> երգը, ցանկություն հայտնեց ուրախ կատարումներով ներկայանալ: Թեև, դա իմ ամենասիրելի ու ամենակարևոր ստեղծագործություններից մեկն է, բայց հարգեցի իր պրոֆեսիոնալ մոտեցումը:

- Որպես զրույցի ամփոփում՝ փորձենք ներկայացնել՝ ի՞նչ անակնկալներ են սպասվում հանդիսատեսին:

-Ես մեկ դուետով հանդես կգամ <Դիպված> հաղորդման հեղինակ և վարող Զավեն Հարությունյանի որդու՝ Հրանտի հետ: Նա պրոֆեսիոնալ երգիչ չի, երգն իր համար հոբբի է, բայց այս երգի համար իր ձայնը շատ հարմար է: Մնացած անակնկալներին ծանոթ չեմ, միայն տեղեկացել եմ, որ ինձ էլ անակնկալ են մատուցելու, բայց ինչ՝ չգիտեմ, սպասում եմ (ծիծաղում է):

Նելլի Մարգարյան

Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении»