Ереван, 20.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Մեր հետևից 20 հազարներն են գալու. Երևանում ոգեկոչեցին Հնչակյան 20 նահատակների հիշատակը

Երևանում ոգեկոչեցին 1915 թ. հունիսի 15-ին Պոլսի Սուլթան Բայազիտ հրապարակում կախաղան բարձրացված Հնչակյան 20 նահատակների հիշատակը: Միջացառումը կազմակերպել էր Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը: Ոգեկոչման երեկոյին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, քաղաքական գործիչներ, խորհրդարանի անդամներ, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, հոգևորականներ:

Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոկոս Կճոյանն իր ելույթում ընդգծեց, որ ներկաները նվիրական զգացումով հավաքվել են՝ ոգեկոչելու Հնչակյան 20 ազատամարտիկ քաջորդիների հիշատակը, որոնք 1915թ. հունիսի 15-ին Ստամբուլի Բայազիտ հրապարակում կախաղան բարձրացվեցին:

«Վահան Թեքեյանը, ով բոլորիդ ծանոթ է, շատ հուզիչ խոսքեր է ասում այդ իրադարձության մասին, և դժվար թե որևէ հայ իր ողջ զգայարաններով չզգա և չապրի այդ ամենը, երբ կարդա այդ խոսքերը. «Բայց և ինչպես ամենքդ ալ վերջին պահուն ձեր դիմաց երազային, շատ պայծառ ուրիշ արև մը տեսաք ու ճոճեցաք օդի մեջ զայն խմելե վերջ ցըհազ»: Ահա սա է եղելությունը, որի ոգեկոչման համար մենք հավաքվել ենք: 19-րդ դարի վերջերին հայ պատմության նոր էջեր եղան: Բարբարոս թուրքը իր հրեշավոր ծրագիրն էր իրականացնում՝ նպատակ ունենալով աշխարհի վրա թողնել մեկ հայ, այն էլ՝ թանգարանում»,- նշեց Կճոյանը:

Երեկոյի ընթացքում ընթերցվեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղերձը:

«1915թ. հունիսի 15-ին Պոլսո Սուլթան Բայազիտ հրապարակում կախաղան բարձրացվեցին Հնչակյան 20 գործիչներ: Այդ օրը հերթական հարվածն էր հայ քաղաքական մտքին, մտավորականությանն ու Արևմտյան Հայաստանի ազատագրման գործին իրենց կյանքը նվիրած մարտիկներին: Բայց այդ հարվածը դիմադրվեց Փարամազի՝ Մաթեոս Սարգսյանի վերջին բառերով՝ «մեր հետևից 20 հազարներն են գալու»: Եվ այդպես էլ եղավ:

Հնչակյան 20 նահատակների հիշատակը՝ որպես ազատության ու անկախության համար պայքարի կրակ, ան մար մնաց հայոց հաջորդ սերունդների ոգում: Ճակատագրական պահերին այն միշտ բոցավառվել է, որի արդյունքում այսօր ունենք անկախ Հայաստան և Արցախ ու այդ ազատությունը պահպանող հայկական բանակ: 1915թ.մահատակված  Հնչակյան 20 գործիչները դարձան հայ ժողովրդի միասնական, մեր նվիրյալ նպատակները իրականացնելու համար կյանքը չխնայելու խորհրդանիշերից մեկը»,-ասված է ՀՀ պաշտպանության նախարարի ուղերձում:

ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ Սեդրակ Աճեմյանը իր ելույթում ուրախություն հայտնեց  հայ քաղաքական, ռազմական ու հեղափոխական մտքի տիտաններից Փարամազին և նրա 19 ընկերներին հիշելու, նրանց հիշատակը ոգեկոչելու համար:

«Քսանները հայ ժողովրդի պատմության անբաժանելի մասն են, և, ինչու ոչ, այդ պատմության կերտողներ են: Քսանների մասին հիշողությունները, պատումները և լեգենդները կմնան այնքան ժամանակ, քանի կա բովանդակ հայ ժողովուրդը: Հայոց ցեղասպանության պատճառների մասին խոսել ու բանավիճել են աշխարհի առաջադեմ հազարավոր մտավորականներ, և, այդ բանավեճերը կշարունակվեն նաև առաջիկայում:

Այն, ինչի շուրջ բոլորը միաբերան համաձայնել են, որ այդ օրերին հայ իրականության առաջին քաղաքական՝ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը կանխատեսել էր այն ահավոր ոճիրը, որ ծրագրում է երիտթուրքական կառավարությունը՝ այն է բնաջնջել և իր բնօրրանից հայրենազուրկ անել մի ողջ ժողովրդի: Մեր քաղաքական ղեկավարները ի սկզբանե հասկանում էին, որ երիտթուրքական կառավարությունը՝ չնայած ղեկավարվում էր համամարդկային՝ Ազատություն, Եղբայրություն և Հավասարություն լոզունգներով՝ եկած դեռ Ֆրանսիայի Մեծ Հեղափոխությունից, սակայն առաջին հայացքից առաջադեմ Թալեաթի, Էնվերի, Ջեմալի և իրենց համախոհների մեջ թաքնվում էր գազան, որ դեռ իր մասին պետք է հայտներ: Հնչակյան կուսակցությունը հասկանում էր, որ երիտթուրքական կառավարության հիմնական և մեկ նպատակը ի կատար ածել  Սուլթան Աբդուլ Համիդի կիսատ մնացած տխրահռչակ ծրագիրը՝ այն է թանգարանում թողնել մեկ հայ:

Եվ չնայած այդ ողբերգական տարիներուն, չնայած բոլոր փորձություններուն և աղետներուն, այսօր, ի լուր ողջ աշխարհի կարող ենք հայտարարել, որ թրքական իրար հաջորդող արյունախում կառավարություններու ծրագրերը՝ բնաջնջել հայ ժողովրդին, չհաջողվեց»,- ընդգծեց Աճեմյանը:

ՍԴՀԿ հայաստանյան վարչության ատենապետ Նարեկ Գալստյանն իր խոսքում նշեց, որ 1915թ.  հունիսի 15-ին՝ սուլթան Բայազիտ հրապարակում կախաղան բարձրացված հայ ազգային ազատագրական պայքարի 20 հերոսները մահվան գնացին վճռական, մահվան գնացին՝ իրենց սրտերում ունենալով ազատ, անկախ և միացյալ Հայաստանի ստեղծման սուրբ գաղափարը:

«Այսօր՝ 101 տարի անց, մենք՝ հայ ժողովրդի սերունդը, պետք է արձանագրենք, որ Քսաների, հայ ազգային ազատագրական պայքարի մնացած բոլոր մարտիրոսների երազը կիսատ է: Այո՛, մենք ունենք ազատ և անկախ Հայաստան, սակայն մեր հայրենիքի հսկայական հա տվածը դեռ գտնվում է գերության մեջ: Հայոց եռագույնը դեռ պետք է ծածանվի  Գետաշենում և Շահումյանում, Մարտունաշենում և Արծվաշենում, Վանում և Տիգրանակերտում, Սիսում և Հաճնում, Հայոց Եռագույնը դեռ պետք է տարածվի հայ ժողովրդի հավերժական միասնության պայքարի խորհրդանիշ Արարատ լեռան վրա»,- շեշտեց Նարեկ Գալստյանը:

Երեկոյի ընթացքում ՍԴՀԿ-ն «Մեծն Մուրադ» հուշամեդալով պարգևատրեց կուսակցության այն անդամներին, ովքեր ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում պաշտպանել են հայրենիքի սահմանները: Կուսակցության անդամներից երկուսը պարգևատրվեցին հետմահու, նրանց պարգևները ստացան որդիները: ՍԴՀԿ-ն պարգևատրեց նաև ազգությամբ բելառուս Սերգեյ  Սիրովին, ով մասնակցել է 1990-ականների պատերազմին, իսկ ապրիլյան պատերազմի օրերին կրկին ժամանել է Հայաստան՝ իր ընկերների կողքին լինելու համար: Պարգևները հանձնեց ՍԴՀԿ հայաստանյան վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը:

«Մենք հպարտ ենք ձեզանով: Ես՝ որպես նոր ծնող, ձեզանից շնորհակալ եմ, որ այսօր իմ երեխան խաղաղ մանկություն է տեսնում, շնորհակալ եմ, որ 1990-ականներին ես երևանում խաղաղ մանկություն տեսա, որովհետև դուք պաշտպանում էիք մեր սահմանները»,- եզրափակեց Գալստյանը:

Ոգեկոչման երեկոյի ընթացքում հնչեցին ազգային-ազատագրական երգեր:

Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp Nairi