Վարդի․ Այժմ «Արսենալ» տեղափոխության վերաբերյալ լուրերը կարևոր չեն
Спорт«Լեսթերի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Ջեյմի Վարդին հայտարարել է, որ այժմ չի մտածում «Արսենալ» տեղափոխության մասին։
««Արսենալ» տեղափոխության վերաբերյալ լուրե՞րը․․․ Ես կենտրոնացել եմ հավաքականի խաղերի վրա։ Մնացածն այժմ կարևորություն չունի»,-այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Վարդին։
Նախքան Եվրոպայի առաջնության մեկնարկը Վարդին մոտ էր «Արսենալ» տեղափոխությանը։ «Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին հաստատել էր տեղեկատվությունը, սակայն ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբում բուժզննում անցնելուց հետո անորոշ ժամանակով հետաձգել է պայմանագրի կնքումը։