Կարվալյու․ Հաղթում և պարտվում է ամբողջ հավաքականը, ոչ թե միայն Ռոնալդուն
СпортՊորտուգալիայի հավաքականի պաշտպան Ռիկարդու Կարվալյուն, Եվրոպայի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի՝ Ավստրիայի հետ գոլազուրկ հանդիպման վերաբերյալ մեկնաբանություն տալով, նշել է, որ թիմի հաջողությունները կամ անհաջողությունները պետք չէ կապել միայն Կրիշտիանու Ռոնալդուի հետ։
-Ավստրիայի հետ ավելի լավ խաղացինք, քան Իսլանդիայի, ավելի շատ հնարավորություններ ունեցանք։ Հասկանում ենք, որ ոչ-ոքիի պատասխանատվությունն առաջին հերթին մենք ենք կրում։ Առաջնությունում պայքարը շարունակելու համար պետք է ամեն գնով հաղթենք Հունգարիային։
Ռոնալդուի վրիպումնե՞րը․․․ Նա ուժեղ ֆուտբոլիստ է։ Հաղթում և պարտվում է ամբողջ հավաքականը, ոչ թե միայն Ռոնալդուն,-Կարվալյուի խոսքը մեջբերված է «O Jogo»-ից։
Հիշեցնենք, որ F խմբում Հունգարիան ունի 4 միավոր, Պորտուգալիան ու Իսլանդիան՝ 2-ական, իսկ Ավստրիան՝ 1։