Շկրտել․ Անգլիայի հետ խաղում կարող ենք դրական արդյունքի հասնել
СпортՍլովակիայի հավաքականի պաշտպան Մարտին Շկրտելը խոսել է Եվրոպայի առաջնության խմբային փուլի վերջին տուրի՝ Անգլիայի հետ հանդիպումից ունեցած ակնկալիքներից։
-Անգլիան առաջվա պես աշխարհի ուժեղագույն հավաքականներից է։ Բարդ հանդիպում է լինելու, բայց ես հավատում եմ՝ մենք կարող ենք դրական արդյունքի հասնել։ Մեր փոքր երկրի համար սա մեծ հաջողություն է։ Սլովակիան առաջին անգամ է մասնակցում Եվրոպայի առաջնությանը, և մեծաթիվ երկրպագուներ Ֆրանսիա են եկել մեզ աջակցելու համար։ Ամեն ինչ խաղադաշտում է որոշվելու, և ես հավատում եմ, որ մենք կարող ենք խաղալ այնպես, ինչպես Ռուսաստանի հետ։
Անգլիան միայն Սթարիջը, Քեյնը կամ Վարդին չէ։ Նրանք հիանալի ֆուտբոլիստներ են, բայց մեզ համար նշանակություն չունի, թե ով կլինի մեկնարկային կազմում․ պարզապես պետք է անառիկ պահենք մեր դարպասը,-ասել է Շկրտելը։
Հիշեցնենք, որ երկրորդ տուրից հետո B խմբում Անգլիան ունի 4 միավոր, Ուելսը և Սլովակիան՝ 3-ական, իսկ Ռուսաստանը՝ 1։